«Իրավիճակը նույնն է. միանշանակ թշնամին պետք է լքի մեր Հանրապետության սուվերեն տարածքը». Մենուա Հովսեփյան

Մայիսի 12-ից առ այսօր Սյունիքում իրավիճակը նույնն է, թշնամին շարունակում է  տեղակայված մնալ առաջ եկած տարածքներում։

168.am-ի հետ զրույցում Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն ասաց, որ որևէ փոփոխություն չկա, իրավիճակը շարունակում է նույնը մնալ։

Ինչ վերաբերում է բանակցությունների վերսկսմանը, Մենուա Հովսեփյանը տեղեկացրեց, որ դրանց վերաբերյալ այս պահին որևէ տեղեկատվություն չունի։

«Չեմ կարող ասել, թե ինչ պետք է անենք, սպասում ենք, բանակցություններ են ընթանում։ Ես հիմա չեմ ուզում մեկնաբանություններ տալ հարցի հետ կապված, թե ինչ պետք է անենք։ Միանշանակ թշնամին, թուրքը պետք է լքի մեր Հանրապետության սուվերեն տարածքը, սա միանշանակ է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Վատիկանում նախկին ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, որը Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է Ալիևի հետ միասին և որը վատ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար, Մենուա Հովսեփյանն ասաց, որ այդ փաստաթղթին ծանոթ չէ։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31