Լավրովը կառուցողական է համարել Բլինքենի հետ բանակցությունները

ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումը եղել է կառուցողական. զրուցակիցը տրամադրվածություն է ցուցաբերել երկկողմ հարաբերություններում կուտակված խնդիրների լուծման հարցում։

«Զրույցն ինձ կառուցողական թվաց»,-ասել է Լավրովը՝ ամփոփելով Ռեյկյավիկում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարի հետ կայացած բանակցությունների արդյունքները: Նրա խոսքով, «առկա է անառողջ իրադրությունը հաղթահարելու անհրաժեշտության ըմբռնում, որը Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում ստեղծվել էնախորդ տարիներին»:

«Կուտակները շատ-շատ են, դրանք վերացնելը դյուրին չէ: Բայց ես Էնթոնի Բլինքենի եւ նրա թիմի մոտ զգացի դա անելու նպատակաուղղվածություն: Գործը կարվի»,-ընդծել է Ռուսաստանի նախարարը:

«Մենք պատրաստ ենք, ինչպես քանիցս ընդգծել է նախագահ Պուտինը, իրավահավասարության, փոխադարձ հարգանքի, շահերի հավասարակշռություն գտնելու հիման վրա քննարկել եւ լուծել այն բոլոր հարցերը, որոնք առկա են մեր երկկողմ օրակարգում. նաեւ այն, ինչը վերաբերում է տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներին, հակամարտություններին, ճգնաժամերին»,-հայտարարել է Լավրովը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս