Պետական եկամուտների կոմիտեն Կառավարության համաձայնությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով 2021 թվականի պետական բյուջեում կկատարվի վերաբաշխում ու ՊԵԿ-ին կհատկացվի շուրջ 71 միլիոն դրամ՝ մի շարք ծրագրեր իրականացնելու համար, միևնույն ժամանակ 135.8 մլն դրամի լրացուցիչ բեռ կառաջանա բյուջեի համար։
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կապի մեջ է եղել «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, պնդում է SportMediaset-ը՝ La Stampa-ի հղումով:
Մեզ հիմա պետք են «մեծ ու բանական գլուխներ»։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասկանալ իրականությունը և փոխել մեր ապրելակերպը։ «Փոքր» ու ոչ բանական գլխով երազելը շատ վտանգավոր է։
ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ մեր թիմի անդամ են, ու մենք ծառայելու ենք նրանց. Ռոբերտ Քոչարյան:
ԱԱԾ-ն պետք է երկրի անվտանգության հարցերով զբաղվի, ոչ թե հիմար հանձնարարականներով. Ռոբերտ Քոչարյան:
Մայիսի 28-ին, ժամը 00.40-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ մայիսի 27-ի ժամը 12.10-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում Սարի թաղի 15-րդ փողոցի մի տնից գողացել են 8.200 դոլար:
Մենք նոր որակի ազգային պետության երաշխավորն ենք. Իշխան Սաղաթելյան:
Այս պահին անհրաժեշտ է կասեցնել համայնքների խոշորացման ծրագիրը. Վահե Հակոբյան:
«Միասին հաշվարկեցինք նոր բազա, որը թույլ կտար ապագա 10 տարվա ընթացքում գոնե մնալ հարկման այն դաշտում, որը մենք ունենք հիմա՝ 2019-ից, այն է՝ շրջանառության հարկ` 6 % հարկով, և չենք խոսում ընդհանուր հարկման դաշտ անցնելու մասին, որովհետև ընդհանուր հարկման դաշտ անցնելուն պես մեր ծախսերն առնվազն կկրկնապատկվեն, որը կբերի սպառողական գների աճի, որը կբերի բիզնեսի տեմպերի նվազմանը, աճի մասին այլևս խոսք լինել չի կարող, սա մեծ շոկի կենթարկի ամբողջ ինդուստրիան, որն իր մեջ ներառում է 50.000 աշխատատեղ, եթե սրան գումարենք նաև միջոցառումների անցկացման ոլորտը, ապա խոսում ենք 80.000 հոգու մասին: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը սաստեց Էկոնոմիկայի նախարարության այս անհիմն առաջարկությունը:
Մեր մշակույթը թերևս մեր ամենամրցունակ բրենդն է. Լիլիթ Գալստյան:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքների։
ՀՀ-ում ցանկացած մարդ, ով ուզենալու է աշխատանք, ունենալու է այն. Ալեքսանդր Խաչատուրյան:
Բաքուն սատարում է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Մոսկվայի առաջարկին, «ադրբեջանական կողմը պատրաստ է Երևանի հետ կառուցողական աշխատանքնի», հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ատոմակայանը կանգնեցվում է 141 օրով, այսինքն՝ մինուս 560 մլն կվտժ էլեկտրաէներգիա, որը պետք է փոխանցվեր էլեկտրական ցանցերին, երկրորդը՝ շուրջ 30 հէկ-եր Արցախի պատերազմի հետևանքով անցան ադրբեջանական կողմին, ինչի հետևանքով Արցախից այս տարի չենք ներկրելու շուրջ 330 միլիոն Կվտժ էլեկտրաէներգիա՝ ինչպես նախատեսված էր 2020 թվականին կազմված 2021 թ․ էներգետիկ բալանսով, շահագործման տեսանկյունից այլևս ոչ նպատակահարմար լինելու պատճառով կանգնեցված է երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկտներից մեկը՝ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը։
Քովիդ 18-ը առաջինը 2018-ին մտավ Հայաս:ան՝ ի դեմս ներկա իշխանությունների. Արմեն Չարչյան
Բռնատիրական ու պատերազմ հրահրող Ադրբեջանում մեկը մյուսի հետևից փակվում են ընդդիմադիր կայքերն ու փորձում են լռեցնել ընդդիմադիրներին, սակայն 21-րդ դարում գրեթե անհնար է որևէ բան թաքցնել:
«Հայաստան» դաշինքի ծրագիրը խոստանում է՝ սահմանամերձ գյուղերում դպրոցների օպտիմալացում չի լինելու:
Արմեն Գևորգյանի ներածական խոսքը:
Արցախում այս տարվա առաջին չորս ամիսներին գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 82 դեպք, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 111 անձ, մահացել` 5-ը:
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը ներկայացնում է ծրագիրը և թիմը. ՈՒՂԻՂ:
«ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը, որը ղեկավարում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, ըստ էության, ապրում է իր կյանքով, և կարելի է ասել՝ այնքան էլ չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին»,- ասվում է ադրբեջանական caliber.az-ի ռեպորտաժում:
«Սահմանին ստեղծված իրավիճակի անհասկանալի տարրերը չափազանց շատ են»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Փաշինյանի առաջարկած պլանին, ՀԱՊԿ արձագանքին ու իրավիճակի հանգուցալուծման հնարավորություններին։
Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհուրդը որոշում է կայացրել սառեցնել ՀՌՀ-ի մասնակցությունը «Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» հասարակական կազմակերպության կազմում։
«Նրանք իրենց հրապարակումներում ասում են, որ եթե, Աստված չանի, Սյունիքում թուրք-ադրբեջանական ուժեր հաստատվեն, կամ այն անցնի նրանց հսկողության տակ, ապա կվտանգվի Իրանի ազգային անվտանգությունը, Իրանի ամբողջ հյուսիսը կհայտնվի թուրքական շրջափակման մեջ։ Այս առումով, բացի այն, որ Իրանը կհայտնվի շրջափակման մեջ, այլև թուրքական ազդեցությունն ահռելիորեն կմեծանա Հարավային Կովկասում՝ մեծ վնաս հասցնելով իրանական շահերին։ Այս ամենը հաշվի առնելով՝ նշում են, որ նման բան չպետք է թույլ տան։
«Դա չի նշանակում, որ մենք մեր պարտությամբ չպետք ա հպարտանանք». Նիկոլ Փաշինյան
«Մանչեսթեր Սիթին» հաջողությամբ ավարտեց 2020/21 մրցաշրջանը՝ 7-րդ անգամ նվաճելով Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը: «Քաղաքայինները» միայն մեկնարկում թույլ տվեց մրցակիցներին բարձրանալ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, որից հետո նրանք դուրս եկան առաջին հորիզոնական և հանգիստ իրավիճակը հասցրեցին հաղթանակի։
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց:
«Նման նախադեպ մեր պատմության մեջ չի եղել, այո, եղել են դավաճաններ, բայց մարդ, որը ծայրաստիճան ատի իր տեսակը՝ հայ լինելու տեսակը, իսկ այն, ինչ նա անում է՝ ատելության դրսևորում է, մեր պատմության մեջ չի եղել։ Նա իր տեսակն այդքան ատում է, այլ բնութագրում չունի, նրան որևէ տեսակի մեջ չեմ կարողանում տեղավորել, նույնիսկ դավաճան ասվածն ամենամեղմ բառերից մեկն է։ Այդ տոլերանտության արդյունքում հիմա թուրքը մտել է Հայաստանի հող, գերի են տանում, սպանում են։ Երեկ էլ այդ օրապակասն ասում է, թե՝ մեզ պե՞տք է այն բլուրը, որի վրա անընդհատ ձյուն է։ Այսինքն՝ այդ մարդու համար հայրենիքը բլուրից այն կողմ որևէ արժեք չի ներկայացնում։ Ավելի վաղ նա Գառնիի հեթանոսական տաճարը բնութագրել է՝ իբր հռոմեական հավաբուն։ Հիմա մարդը, որը նման պատկերացում ունի և նման ձևակերպումներ է տալիս մեր հոգևոր արժեքներին, այդ մարդուց ի՞նչ պետք է սպասենք՝ ոչինչ, այդ մարդը մեզ հետ բացարձակ կապ չունի։ Ես ուղղակի չգիտեմ, թե ինչի վրա է հույսը դրել»,- հավելեց Սամվել Թադևոսյանը։
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2021թ. առաջին չորս ամսիներին 78 անձի կողմից կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, 3 գնդացիր, 5 նռնականետ:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավ 6 գերի վերցրին (կամ առևանգեցին)։ ՊՆ-ից մեկը պատասխան տվե՞ց։ Էտ 6-ը երբ կաբել էին փռում ինչո՞ւ կողքները զինված ջոկատ չկար։ Ինչո՞ւ ոչ-ոք չի պատժվում։ Ինչո՞ւ ՊՆ նախարարը աշխատանքից չի հեռացվում։ Կամ՝ Սոթքից մինչև Շվանիձոր (Մեղրի) մինչև պատերազմը հայ-ադրբեջանական սահման չի եղել։ Ինչո՞ւ հիմա խրամատներ չեք փորում (ապագայում պատ ենք կառուցելու բացի Լաչինի հատվածից)։