Արմեն Աշոտյանը՝ սահմանային իրավիճակի, դիտորդների տեղակայման և իշխանությունների քայլերի մասին. ՈւՂԻՂ:
«Մեր տունը Հայաստանն է» ցուցակովի առաջին 20 անունները
Եվրոպացի պաշտոնյաների հսկումը Դանիայի օժանդակությամբ Միացյալ Նահանգների ծառայությունների կողմից «չափազանց լուրջ» զանցանք է, եթե դա իրոք կատարավել է:
Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) մայիսի 31-ի լիագումար նիստում քննարկել և երրորդ ընթերցմամբ ընդունել է «Շուշա (Շուշի-Խմբ.) քաղաքի` Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի մասին» օրինագիծ, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
2020թ. արյունոտ աշնան պատերազմից հետո մշակութային ցեղասպանության են ենթակվել Արցախի եկեղեցիները: Թշնամու վերահսկողության տակ են անցել Հադրութի և Շուշիի և Ասկերանի շրջանների որոշ գյուղերի հնադարյան եկեղեցիներ և պատմամշակութային կոթողներ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը նախկին արտգործնախարար Արա Այվազյանին ներկայացրել է այն հայտարարության տեքստը, ըստ որի՝ առաջարկում է դիտորդական առաքելություն իրականացնել հայ-ադրբեջանական սահմանին, և Արա Այվազյանի կողմից առնվազն առարկություն չի եղել։
Օրեր առաջ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում մի խումբ քաղաքացիներ հարձակվել են «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողի և նկարահանող խմբի անդամների վրա՝ պահանջելով նկարահանումներ չիրականացնել իրենց գյուղում։ Ագրեսիվ պահվածքով աչքի ընկնող Ազատամուտի մի քանի բնակիչներ այդպիսով իրենց աջակցությունն են հայտնել իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին․ կազմակերպված ու բեմադրված այդ միջոցառմանը մասնակցել է նաև Ազատամուտ գյուղի համայնքապետը, իսկ լրագրողի նկատմամբ հարձակման տեսագրությունն ակտիվորեն տարածվել է իշխանություններին աջակցող սոցիալական ցանցերի էջերում։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նախորդ շաբաթ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի հետ կապված որևէ խոսակցություն չի եղել։
Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են և արձանագրված խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և դպրոցի տնօրենին։
Ոստիկանությունը Եկատերինբուրգում տեղի ունեցած հրաձգության վայրում, որտեղ տուժել է երկու մարդ, առգրավել է շուրջ 70 պարկուճ, բացի «Վեպր» որսորդական կարաբինից, նաեւ առգրավվել են օդաճնշական ատրճանակ եւ «Իժ» հրացան:
Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամենակարճաժամկետ հեռանկարում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի քաղաքականության ու գործողությունների տրամաբանությունը լավագույնս արտացոլվում է այդ երկրի քարոզչամեքենայի՝ հատուկ հայկական և ռուսական լսարանների համար անընդհատ տարածվող նյութերի բովանդակությունում։
Ովքեր ասում են՝ «Սև լճի 30 %-ի համար մենք մարտական գործողություններ չենք սկսում», այդ մարդկանց ուղեղները տարվա կեսը ձնածածկ են և իրականում 30 %-ով էլ չեն աշխատում։
Ն. Փաշինյանն արդեն մի քանի օր է՝ խոսում է տարբեր լսարանների առաջ, ասում է բաներ, որոնք քաղաքական, հանրային շրջանակները համարում են անհեթեթություններ։
«Ինչպես երեք օր առաջ էր, այնպես էլ այսօր է, որևէ փոփոխություն չկա։ Իրավիճակի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն գուցե տա մեր վերադասը՝ Գեղամասար խոշորոցված համայնքի ղեկավարը։ Լավ է, որ թշնամին այս ընթացքում որևէ սադրանքի չի դիմել, այսինքն՝ 3 օր է՝ իրավիճակը հանդարտ է, որևէ բան չկա»,- նշեց Կութի գյուղապետը։
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և իրացնելու կասկածանքով 3 անձի բերման ենթարկելու մասին:
Մայիսի 22-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 23-րդ կմ-ին իրար էին բախվել «Օպել» և «Շակման» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մի քանի քվե ավել պոկելու համար օգտագործել իմ անունն ու խաբել ամեն օր իր որդու վերադարձին սպասող ծնողին՝ սա քաղաքական ջեբկիրություն է։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Կապիտուլյանտը 60 տոկոս կհավաքի, բայց Ադրբեջանում»։
Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 670-ի:
Մայիսի 31-ի առավոտյան մեկ մարդ է տուժել Համբուրգի գրասենյակային շեքում տեղի ունեցած պայթյունից, շենքն զգալի վնասվածքներ է ստացել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրվել է ընտրողների թարմացված ռեգիստրը` ըստ համայնքների և ըստ ընտրական տեղամասերի:
ԱԺ խմբակցությունների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդգծում է, որ ՀՀ սահմաններին վերաբերող որոշումների հիմքում պետք է դնել գյուղացիների, առհասարակ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը՝ բացառելով մեխանիկական որևէ մոտեցում:
Զինված մարդիկ շուրջ 200 դպրոցականների են առեւանգել Նիգերիայի Նիգեր նահանգում, մեկ մարդ զոհվել է: Այդ մասին հաղորդել է Punch թերթը՝ վկայակոչելով իշխանություններին եւ տեղի բնակիչներին:
Բաքուն չի բացառում հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց տները, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո մնացել են այն տարածքներում, որոնք այժմ անցել են Ադրբեջանի վերահսկողությանը:
Նկատի ունենալով տարաբնույթ ասեկոսեների և բամբասանքների տարածման հանգամանքը, ինչպես նաև ԶԼՄ-ներից ստացվող հարցադրումները՝ ես ևս հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակում իմ ընդգրկված չլինելու հանգամանքը իմ որոշման արդյունքն է, որը պայմանավորված է Օրենսդիր մարմնում իմ գործունեությունը չշարունակելու և ինձ շատ ավելի հոգեհարազատ ֆինանսատնտեսական ոլորտ վերադառնալու իմ ցանկությամբ։
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի 91 սաները կունենան դանիական Oticon ֆիրմայի գերժամանակակից լսողական սարքեր, որոնք թույլ կտան ձայնային ազդակներն ընկալել 360 աստիճան տրամագծով, տարանջատել աղմուկը և մաքուր ընկալել ձայնը:
Արդյունքում անչափահաս որդու միջնորդությամբ Ա.Ն-ն 2021 թվականի մարտի 17-ին և 18-ին Ա.Հ-ին է տվել կաշառքի գումարը, որի դիմաց վերջինս Վ.Ն-ից ստացել և դատապարտյալ Ա.Ն-ին է փոխանցել մի շարք արգելված առարկաներ, որոնց մի մասը Ա.Հ-ի մոտ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է այն պրակտիկային վերադառնալու հնարավորությունը, որը թույլ է տալիս անօրինական նեգաթյանների ընտանիքներն արտաքսել արագացված ռեժիմով: Մայիսի 30-ին այդ մասին հայտնել է Axios նորությունների պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Անցած տարվա մարտ-ապրիլի համատարած լոքդաունի ու տնտեսության գահավիժման ֆոնին, այս տարվա նույն ամիսներին պաշտոնական վիճակագրությունը տնտեսական ակտիվության աճ է արձանագրել։ Բայց դա ուրախանալու և տնտեսության վերականգնման մասին խոսելու առիթ չի տալիս։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, որ 2020թ. մարտին ունեինք՝ 4,9, իսկ ապրիլին՝ 17,2 տոկոսանոց անկում։ Նման անկումից հետո, եթե նույնիսկ ոչինչ չարվեր, միայն տնտեսության սահմանափակումների վերացումը բավական էր, որպեսզի աճ արձանագրվեր։