Բաժիններ՝

Մոուրինյոն Ռոնալդուին հրավիրել է միանալ «Ռոմային»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կապի մեջ է եղել «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, պնդում է SportMediaset-ը՝ La Stampa-ի հղումով:

Պորտուգալացի մասնագետը զանգահարել է իր հայրենակցին՝ տեղեկանալու նրա ծրագրերի մասին՝ հարձակվողի՝ «Յուվենթուսից» հեռանալու լուրերի ֆոնին, ինչպես նաև առաջարկել է, որ նա քննարկի «Ռոմա» տեղափոխվելու տարբերակը:

Նշվում է, որ «Ռոմա» հավանական տեղափոխությունը Ռոնալդուին թույլ կտա պահպանել իտալական հարկման առավելությունները, ինչը բարենպաստ է Եվրոպայի մյուս բարձրագույն լիգաների համեմատ:

36-ամյա ֆուտբոլիստը դարձել է Ա Սերիայի անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկու՝ 33 խաղում դառնալով 29 գոլի հեղինակ: Նա արդեն աշխատել է Մոուրինյոյի հետ «Ռեալում»:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս