Բաժիններ՝

Սա ամենաօրիգինալ մուրաբան է, որը երբևէ փորձել եք

Բաղադրիչներ

1. Անանուխի տերևներ – 400 գ

2. Շաքարավազ – 1 կգ

3. Կիտրոնաթթու – 1 թ/գ

4. Ջուր – 1 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Անանուխը լավ լվանալ, չորացնել անձեռոցիկով, լցնել կաթսայի մեջ և ավելացնել շաքարավազի կեսը: Ավելացնել կիտրոնաթթվի լուծույթը, զգուշությամբ խառնել և թողնել 5-6 ժամ:

2. Մնացած շաքարավազը եփել 1 բաժակ ջրով: Լցնել անանուխի վրա և թողնել ևս 5-6 ժամ:

3. Եռացնել անանուխը մոտ 2-3 ժամ: Տաք մուրաբան լցնել բանկաները և փակել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս