
Տիմատին 7-ամյա դստերը մի քանի միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդյա մատանի է նվիրել

Ռուսաստանցի ռեփեր Տիմատին (Թիմուր Յունուսով) իր 7–ամյա դստերը՝ Ալիսային, թանկարժեք մատանի է նվիրել, որն արժե մի քանի միլիոն ռուբլի: Այդ մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում:
Նա տեսանյութ էր հրապարակել, որում 7-ամյա դուստրը հարցնում է, թե ինչու է նա մատանի նվիրել ոչ թե իրեն, այլ ռուսական «Холостяк» հեռուստաշոուի հաղթող Եկատերինա Սաֆարովային:
Տեսանյութն ունեցել էր մոտ 7 մլն դիտում:
Երեք օր անց Տիմատին նոր տեսանյութ է տարածել, որում ցույց է տվել, որ նույն բրենդի՝ Jacob&Co-ի մատանի է նվիրում դստերը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է դուստրը բացում է կապույտ տուփը, որում գտնվում է սպիտակ ոսկուց և խոշոր դեղին ադամանդով մատանին:
Այդ մատանու գինը բրենդի կայքում 22 մլն ռուբլի է: