
Բացահայտվել է բբջջային հեռախոսների գողության դեպքը

Հուլիսի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած ՀՊՏՀ քոլեջի ուսանողուհիները հաղորդում են տվել, որ ժամը 14.30-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը համալսարանի մարզադահլիճի սեղանից գողացել է իրենց բջջային հեռախոսները։
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառման արդյունքում հուլիսի 2-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել և, գողությունը կատարելու կասկածանքով, բաժանմունք բերման է ենթարկվել 31-ամյա մի տղամարդ։ Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն։