Ֆավորիտ Անգլիան և բոլորի սիրելի Դանիան․ ո՞վ կլինի կիսաեզրափակչում
Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի առաջին զույգը հայտնի է՝ կմրցեն Իսպանիայի և Իտալիայի հավաքականները։ Երկրորդ զույգը հայտնի կդառնա այսօր։ Երկու տեղերը կվիճարկեն Դանիան, Շվեդիան, Ուկրաինան և Անգլիան։
Չեխիա-Դանիա
Չեխիայի հավաքականը 2021 թվականը բացեց Էստոնիայի ազգային հավաքականի նկատմամբ խոշոր հաղթանակով (6:2): Նման կախարդական հաջողությունից հետո թիմը կորցրեց կենտրոնացումը և միավորները Բելգիայի հետ (1:1), որին հաջորդեց ֆիասկոն Ուելսի հետ խաղում (0:1):
Խմբային փուլի մեկնարկն անսպասելիորեն հաջող անցավ: Շոտլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:0) և Խորվաթիայի հետ ոչ-ոքին (1:1) փլեյ-օֆֆի ուղեգիր բերեցին: Միևնույն ժամանակ, Անգլիայից կրած պարտությունը ոչ մի բանի վրա չազդեց:
1/8 եզրափակչում «ժողովրդի թիմը» հիանալի հանդես եկավ: Աստղային Նիդեռլանդները ոչինչ չկարողացավ անել չեխական կազմի հետ: Բոլոր խոշոր իրադարձությունները տեղի ունեցան խաղի երկրորդ խաղակեսում:
Նախ Դե Լիգտը կարմիր քարտ ստացավ, որից հետո Հոլեշն ու Շիկը երկու անգամ հարվածեցին մրցակցի դարպասին, ինչը 2:0 հաշվով հաղթանակ բերեց, ու թիմը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Ոտքի հետ կապված խնդիր ունեցող Դարիդան չի կարողանա մասնակցել այսօրվա մենամարտին:
Դանիացիները դարձել են մրցաշարի ամենասիրելի թիմը։ Խմբային փուլը ցույց տվեց, որ առանց առանցքային խաղացողի էլ սկանդինավյան թիմի խաղացողներն ունակ են խելացի առաջադեմ ֆուտբոլ խաղալ բոլոր փուլերում: Բացի այդ, կա նաև հուզական հզոր բաղադրիչ՝ թիմը և մարդիկ միավորվեցին Էրիկսենի հետ կապված իրավիճակի շուրջ:
Դանիայի ազգային հավաքականը բացեց 2021 թվականը՝ երեք հաղթանակ տոնելով Իսրայելի, Մոլդովայի և Ավստրիայի նկատմամբ՝ ընդհանուր 14:0 հաշվով իրենց օգտին: Կատարում ընթանալիք աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճելու այսպիսի փայլուն մեկնարկը հույս ու լավատեսություն էր ներշնչում Եվրո-2020-ի հիմնական մեկնարկներից առաջ:
Առաջին խաղը պարտություն և տհաճ միջադեպ բերեց թիմի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ, ով խաղադաշտում կլինիկական մահ ապրեց, բայց բժիշկներին հաջողվեց փրկել «Ինտերի» խաղացողին:
Երկրորդ խաղում «կարմիր գույնի պահապանը» չհաղթեց Բելգիային (1:2), բայց արդեն երրորդ խաղում Կասպեր Հյուլմանդի սաները վճռական հաղթանակ տարան Ռուսաստանի նկատմամբ (4:1), ինչն «Օլսենի 11 ընկերներին» բերեց փլեյ-օֆֆը:
1/8 եզրափակչում դանիացիները ոչ մի շանս չթողեցին Ուելսի ազգային հավաքականի համար (4:0): Այս մենամարտում անհնար է չնշել Դոլբերգի դուբլը:
Պոուլսենը, Էրիկսենը և կորոնավիրուս ունեցող Վասն այսօր չեն կարողանա մասնակցել խաղին:
Ուկրաինա-Անգլիա
Ուկրաինայի հավաքականը 2021 թվականին իր առաջին պարտությունները կրեց միայն Եվրոպայի առաջնության խմբային փուլում: Մայրցամաքի գլխավոր ֆուտբոլային ֆորումի մեկնարկից առաջ ուկրաինական կազմը Կատարում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության նախընտրական փուլում ուներ երեք ոչ-ոքի, իսկ առաջին խաղում Անդրեյ Շևչենկոյի սաները խլեցին աշխարհի գործող չեմպիոնների մրցաշարային միավորները:
Ուկրաինայի հավաքականը Եվրոպայի առաջնության առաջին փուլն անցկացրեց Հոլանդիայի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Դեղին-կապույտները վաստակեցին երեք միավոր և հայտնվեցին երրորդ եզրափակիչ տեղում:
Փլեյ-օֆֆի առաջին խաղում Անդրեյ Շևչենկոյի սաները հանդիպեցին Շվեդիայի հավաքականի հետ: Արդեն 27-րդ րոպեին հոյակապ հարվածով հաշիվը բացեց Օլեքսանդր Զինչենկոն: Շվեդիայի հավաքականը պատասխանեց Էմիլ Ֆորսբերգի դիպուկ հարվածով:
Մրցակիցները ընդմիջման են մեկնել 1:1 հաշվով, որը տևել է մինչ 121-րդ րոպեն: Որոշիչ պահը Մարկուս Դանիելսոնին հեռացնելն էր, որը լուրջ վնասվածք հասցրեց Արտեմ Բեսեդինին: Հանդիպման վերջին վայրկյաններին Արտյոմ Դովբիկը, ով փոխարինման դուրս եկավ, խփեց հաղթական գոլը և թիմին դուրս բերեց քառորդ եզրափակիչ:
Բացի Բեսեդինից, այս մենամարտին չի կարողանա մասնակցել Զուբկովը, ով դեռ գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Սաութգեյթի Անգլիային մրցաշարի ֆավորիտ համարելը սկզբում չափազանց դժվար էր, քանի որ կա՛մ նրանք դիտավորյալ չեն ամբողջությամբ միացել խմբային փուլում, կա՛մ մարզչի մտածողությունը սահմանափակում է այս թիմի ներուժը: Թիմի առավելությունը ցանցի հեշտ մասում հայտնվելն է։
Անգլիայի հավաքականն առանց պարտության անցավ 2021 թվականը: 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման մեկնարկը փայլուն էր «Երեք առյուծների» համար՝ Սան Մարինոյի (5:0), Ալբանիայի (2:0) և Լեհաստանի (2:1) հաջողությունը հաստատեց թիմի լավ մարզավիճակը։
Եվրոպայի առաջնության խմբային փուլում Անգլիան հանդիպեց Խորվաթիայի, Չեխիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ: Գարեթ Սաութգեյթի սաները գրանցեցին երկու հաղթանակ և ոչ-ոքի, ինչը բերեց յոթ միավոր և առաջին հորիզոնական: Ինչն է ուշագրավ, դրա համար թիմն ունեցավ ընդամենը երկու խփած գնդակ և բաց չթողեց ոչ մի գոլ:
1/8 եզրափակիչ փուլում Գերմանիայի հավաքականը ոչինչ չկարողացավ անել բրիտանական կազմի հետ: 75-րդ րոպեին Ռահիմ Ստերլինգը բացեց խաղի հաշիվը, իսկ Հարի Քեյնը հաշիվը դարձրեց 2։0 խաղավարտին:
Չեխիա-Դանիա հանդիպումը կկայանա այսօր՝ 20։00-ին, իսկ Ուկրաինա-Անգլիա դիմակայությունը՝ 23։00-ին։
Սիրարփի Աղաբաբյան