«Խաղադրույք եմ անում նրա վրա, որ Մեսսին կմնա»․ Խավի
«Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի հետ կապված իրավիճակի մասին:
«Շուկայական որոշակի պայմաններ կան, և մենք պետք է սպասենք, թե ինչպես կավարտվի այդ ամենը: Որքան ես հասկանում եմ, Լեոն շփվում է «Բարսելոնայի» և նախագահի հետ:
Նրան մաղթում եմ ամենայն բարիք: Որպես նրա ընկեր և որպես «Բարսելոնայի» երկրպագու՝ հուսով եմ, որ նա կշարունակի խաղալ ակումբում: Հուսով եմ, որ դա հնարավորինս շուտ կհայտարարվի:
Եթե ես խաղադրույք կատարեի, ես կընտրեի այն տարբերակը, որում Մեսսին կմնա, չնայած ֆուտբոլում ամեն ինչ եղել է: Լեոյին անհրաժեշտ է «Բարսան», իսկ «Բարսային»՝ Լեոն: Նա այնտեղ երջանիկ է, նա իր ամբողջ կյանքն անցկացրել է այնտեղ»,- ասել է Խավին:
Սիրարփի Աղաբաբյան