Բաժիններ՝

Նենադ Լալովիչը վերընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Բելգրադում անցկացվեց ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) հաշվետու-ընտրական կոնգրեսը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Նախագահի պաշտոնում երկրորդ անգամ վերընտրվեց սերբ Նենադ Լալովիչը: Համաժողովում քննարկվեցին ֆեդերացիայի զարգացման ծրագիրը, ռազմավարությունը, նախորդ տարիների ֆինանսական հաշվետվությունը և այլ հարցեր: Գործկոմի կազմը փոփոխություն չկրեց:

Մտքերի փոխանակություն ծավալվեց «Փարիզ-2024» ամառային Օլիմպիական խաղերի շուրջ: Ընդամենը երեք տարի է մնացել այդ մարզահանդեսին: Արդեն մշակվել է ըմբիշների խաղերին մասնակցելու որակավորման փուլերի համակարգը:

Վարկանիշային առաջին արտոնագրերը կխաղարկվեն Կրասնոյարսկում երկու տարի հետո անցկացվելիք աշխարհի առաջնությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930