Հերթական գինն է, որ վճարում ենք պարտության համար․ Սուրեն Սարգսյանը՝ ԱԱԾ բյուջեի ավելացման մասին
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Կարծում եմ ԱԱԾ բյուջեի ավելացումը պայմանավորված է գալիք դեմարկացիայի, դելիմիտացիայի և միջանցքի հետ։
Բնականաբար ունենալու ենք նոր սահմանագիծ, նոր սահմանապահ ուժեր, ավելի երկար պետական սահման պահելու անհրաժեշտություն, նոր կառույցներ և տեխնիկա:
Այս ամենի համար անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում, որը տրվելու է ԱԱԾ սահմանապահ զորքերի կարիքների համար:
Չեմ բացառում նաև, որ որոշ ֆինանսավորում նախատեսվի ռուս սահմանապահներին, եթե ստեղծվելիք ճանապարհը/միջանցքը նրանք են պահելու:
Հերթական գինն է, որ վճարում ենք պարտության համար…»։