Մի հաջողության պատմություն- Խելացի անասնագոմ
Կոնվերս Բանկի աջակցությամբ մի քանի տարի առաջ Արարատի մարզում Խելացի անասնագոմ հիմնվեց: Քանի որ անասնապահության այս եղանակին ծանոթ չէին, սեփականատերերը որոշել էին սկսել փոքր անասնագոմից:
Այսօր այդ մտավախությունների մասին սեփականատեր Գեւորգ Անանյանը ժպիտով է հիշում:
«Բարձր առաստաղ, օդափոխություն, մաքրություն եւ սանիտարական պայմանների պահպանում՝ ահա խելացի անասնագոմի հիմնական տարբերությունները»,-ասում է նա:
Մթերված կաթը այսօր վաճառվում է վերամշակողներին: Սեփականատերերը ծրագիր ունեն մեծացնել անասնագլխաքանակը եւ կաթի վերամշակման արտադրամաս հիմնել:
« Այսօր արդեն նոր անասնագոմ ենք կառուցում մեզ մոտ ծնված տոհմային հորթերի համար: Եվ այս անգամ եւս՝ Կոնվերս Բանկի հետ: Հետագա զարգացումը, նոր արտադրության հիմնումը եւս Բանկի հետ համատեղ ենք մտադիր իրականացնել: Հարմարավետ է այն կառույցի հետ համագործակցությունը, որը ոչ միայն ֆինանսավորում, այլեւ ուղղորդում է, օգնում, որ ճիշտ ճանապարհ անցնես»,- եզրափակում է խոսքը Գեւորգ Անանյանը:
Նախագիծը ֆինանսավորվել է Կոնվերս բանկի կողմից՝ Գերմանահայկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում:
ԳՀՀ հետ գործակցությամբ եւս մեկ նախագծի՝ ինտենսիվ այգիների հիմնման մասին նյութը՝ այստեղ․
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: