2018թ. իշխանափոխությունից հետո նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների նկատմամբ հարուցվեցին քրեական գործեր: Վերջիններիս հիմնականում վերագրվում էին տնտեսական բնույթի հանցագործություններ:
Անկարայի առանձնապես ծանր հանցագործությունների գործերով դատարանը Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով հինգ մեղադրյալների դատապարտել է ցմահ ազատազրկման:
Մարտի 10-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։
Սիրանույշ Մուրադյանի ներկայացմամբ՝ պատմությունը սկսվել է հենց այն ժամանակվանից, երբ այն ժամանակվա «Լուրերի» պատասխանատու Վահագն Թևոսյանը հենց նշանակվելուց անմիջապես հետո իրեն տեղեկացրել է, որ կա կրճատվողների ցուցակ, և, որ ինքն էլ է ներառված այդ ցուցակի մեջ:
Այսօր ընդդիմության հանրահավաքին ընդառաջ՝ մտավորականները ներկայացրին իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի առնչությամբ: «Հայ-իտալական մշակութային համագործակցություն» կազմակերպության նախագահ Դավիթ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծել են «Միտք ազգային խորհուրդ» կազմակերպությունը, որը նպատակ ունի միավորել մշակույթի, իրավունքի, տեխնոլոգիաների, քաղաքականության ոլորտի ներկայացուցիչներին և նրանց միջոցով վերականգնել մեր ազգային արժեքները:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի վարած քաղաքականությունը երկրի հարավային սահմաններում կործանում է երկիրը։
«Ինձ մոտ տպավորություն է, որ իրենք երկուսով սև գործն արել են, հիմա ինչ-որ քննարկումների՞ են մեզ տանում»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նախագահի հանդիպման հրավերին այսպես արձագանքեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ Նա հավելեց՝ իր անունից է կարծիք հայտնում, քանի որ դեռ չի խոսել գործընկերների հետ։
Համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։
Դուբլինի կենտրոնում՝ Մարիոնի հրապարակում գտնվող կարմիր աղյուսներով նրբաճաշակ մի առանձնատան պատին, շուտով մի հուշատախտակ կտեղադրվի՝ ի պատիվ Վայոլեթ Գիբսոնի՝ իռլանդացի այն կնոջ, ով 1926 թվականին մահափորձ կատարեց Բենիտո Մուսոլինիի դեմ:
Տհաճ է տեսարանը, որում տասնյակ հասուն տղամարդիկ, ոչ թե սովորական տղամարդիկ, այլ գեներալական ու այլ բարձր կոչումով զինվորականներ, գլխահակ լսում են մեկի խոսքը, ում օրեր առաջ իրենց ստորագրությամբ որակել են՝ որպես պետության անվտանգության գլխավոր սպառնալիք։
Գերմանիայի Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարար Միշել Ռոթը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է ունեցել Թուրքիայի ընդդիմադիր ուժ համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահների՝ Փերվին Բուլդանի և Միթհաթ Սանջարի հետ:
Խոսելով ներդրումների մասին՝ տնտեսագետն ասաց, որ մենք ներդրումներ չունենք բազմաթիվ պատճառներով, որն ինչ-որ չափով կապ ունի երկրի ներքաղաքական վիճակի հետ, բայց ամենակարևորն արտաքին հարցերն են:
Պետական գաղտնիք է համարվում նաև զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման հետ կապված և այլ տեղեկություններ, այդ թվում՝ ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Թուրքիան շատ կարևոր և ռազմավարական գործընկեր է Ռուսաստանի համար: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Բա՛վ է հորինել սցենարներ ու հիասթափվել, որ կյանքը այլ կերպ դասավորվեց։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնականները կրկին թույլ չեն տվել, որ նա պատասխանի լրագրողների հարցերին, երբ նա Վաշինգտոնում այցելել է տնտեսական խանութ:
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կվերընտրի այդ պաշտոնում:
Լարված իրավիճակ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում․ ոստիկանները բերման ենթարկեցին դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանին։ Այդ պահին դպրոցում էին նաև ծնողներ և ուսուցիչներ, որոնք փորձում էին կանխել ուսուցչին բերման ենթարկելու՝ ոստիկանների գործողությունը, ինչից կրքերը բորբոքվեցին և քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ուսուցիչների միջև։
Երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, իրավիճակը մնում է լարված, ինչը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետության և պետականության համար: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տարածած հայտարարության մեջ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքով՝ Թուրքիան Ռուսաստանի կարևոր և ռազմավարական գործընկերն է։ Պեսկովը հույս է հայտնել, որ թուրք գործընկերները վաղ թե ուշ կհասկանան, որ Ղրիմի հարցում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը ճիշտ է և հիմնավոր։
«Տարիների ընթացքում կորցրեցինք իրականության հետ մեր կապը, և մարդիկ իսկապես լուրջ չեն ընդունում այն վտանգները, որոնք մեր առջև այսօր կան, և հետո, միգուցե չկա հավատ ուժերի նկատմամբ, որոնք դեմ են այս ռեժիմին»,- Բաղրամյան պողոտայում մտավորականների հավաքի ժամանակ ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ հավելելով, որ բանակն ու ժողովուրդը պետք է միանան ու դուրս գան այս պրոյեկտի դեմ:
«Գործում է մեկ հոգու կամք, և, ցավոք, իրենց պետական պաշտոնյաներ համարող, հատկապես ուսադիրներով անձինք հլու-հնազանդ ենթարկվում են հրահանգին և ոչ թե օրենքին՝ անկախ նրանից, որ պետությունը գտնվում է կործանման եզրին:
Մարտի 9-ին և 10-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ:
Դեմիրճյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում մեկնարկեց «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին ընդունել է N զորամասի մի խումբ զինծառայողների՝ հայտնի ռազմական գործիչ Վլադիմիր Վարտանովի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին ընդունել է ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանին:
Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-ից զորատեսակների ներգրավմամբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է minval.az–ը՝ հղում տալով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեպքերն արագ են զարգանում, որ եթե այդ միջակայքում կորցնում ենք Սյունիքը, Տավուշը, ապա էլ ո՞ւմ է պետք, որ մի քանի ամիս հետո ասեն, որ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից հեռացնելը սխալ որոշում էր։
«Քիչ առաջ Վարչապետը Գլխավոր շտաբում ներկայացրել է ԳՇ նոր պետի իր թեկնածուին՝ որպես արդեն նշանակված ԳՇ պետ, այն պարագայում, երբ Հանրապետության Նախագահը դեռ ՉԻ ստորագրել ԳՇ պետ նշանակելու հրամանագիրը։