Եթե Օնիկ Գասպարյանը քայլ անելիս լիներ, ոչ թե կասեր, այլ այդ քայլը կաներ. Ավետիք Իշխանյան

«ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը եթե քայլ անելիս լիներ, ոչ թե կասեր, այլ այդ քայլը կաներ: Ռազմական հեղաշրջման մասին չեն ասում, այլ անում են: Հայտարարություն արեց՝ հույսով, որ դա լրացուցիչ աջակցություն է ընդդիմությանը, բայց ընդդիմությունն էլ կարծես հույսը դրեց  Օնիկ Գասպարյանի վրա»,- Բաղրամյան պողոտայում մտավորականների հավաքի ժամանակ նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ շեշտելով, որ ինչպես ժամանակին Սահմանադրական դատարանը բիրտ ուժի դեմ տեղի տվեց, այժմ էլ, իր տպավորությամբ, Օնիկ Գասպարյանը տեղի տվեց, և մնացածը՝ Վարչական դատարան և այլն, արդեն քնարերգություն է:

Իրավապաշտպանի խոսքով՝ Հայաստանում օրենք, իրավունք չի գործում:

«Գործում է մեկ հոգու կամք, և,  ցավոք, իրենց պետական պաշտոնյաներ համարող, հատկապես ուսադիրներով անձինք հլու-հնազանդ ենթարկվում են հրահանգին և ոչ թե օրենքին՝ անկախ նրանից, որ պետությունը գտնվում է կործանման եզրին: Հիմնական խնդիրը ոչ այնքան ընդդիմությունը, իշխանությունն է, որքան ինձ համար զարմանալի, ցավալի է մեր ժողովրդի գերակշիռ մասի անտարբերությունը: Ես ներողություն եմ խնդրում արցախցիներից, մեր հայրենակիցներից, որ չկարողացանք նրանց օգնել, և այսօր նույն վտանգի տակ է Սյունիքը, իսկ մարդիկ անտարբեր են»,- հավելեց Ավետիք Իշխանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս