Ես ասում էի, որ նա պրոյեկտ է, դեռ այն ժամանակ, երբ Թուրքիայի և Ադրբեջանի ֆակտորն այսքան ուժեղ չէր երևում. Դավիթ Սահակյանց

«Տարիների ընթացքում կորցրեցինք իրականության հետ մեր կապը, և մարդիկ իսկապես լուրջ չեն ընդունում այն վտանգները, որոնք մեր առջև այսօր կան, և հետո, միգուցե չկա հավատ ուժերի նկատմամբ, որոնք դեմ են այս ռեժիմին»,- Բաղրամյան պողոտայում մտավորականների հավաքի ժամանակ ասաց  ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ հավելելով, որ բանակն ու ժողովուրդը պետք է միանան ու դուրս գան այս պրոյեկտի դեմ:

«Ես ասում էի, որ նա պրոյեկտ է, դեռ այն ժամանակ, երբ Թուրքիայի և Ադրբեջանի ֆակտորն այսքան ուժեղ չէր երևում, իսկ հիմա ակնհայտ է, թե ում պրոյեկտն է Նիկոլ Փաշինյանը»,- նշեց ռեժիսորը:

Դավիթ Սահակյանցի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը չունի այն աջակցությունը, որն ուներ նախկինում:

«Համոզված եմ, որ գաղափարական աջակցությունը շատ ավելի քիչ է, քան մենք պատկերացնում ենք: Իր հույսը ժամանակ ձգելն է, և այն, ինչ կատարվում է այսօր Տավուշում, միգուցե դրանք այն վերջին խոստումներն են, որոնք նա պետք է կատարի»,- եզրափակեց ռեժիսորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս