«Երևանի հուշարձանների պահպանություն» կազմակերպության ֆեյսբուքյան էջը մարտի 7-ին հայտնել էր, որ առավոտյան ժամը 9:15-ին մարզային ծառայության կողմից կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ «անհայտ անձինք «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները»:
«Իրավիճակը Հայաստանում այդ երկրի ներքին գործն է: Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով հենց ՏԱՍՍ-ի հարցին:
Մարտի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռավար հանդիպում ունեցավ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ կոնգրեսական Էնդի Բարի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
Օնիկ Գասպարյանը պետք է խոսի և հրապարակի 44 օրյա պատերազմի ընթացքում, դրանից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված պետական դավաճանության կոնկրետ փաստեր։
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Համաձայն օրենքի՝ բջջային օպերատորները պարտավոր կլինեն դադարեցնել այն համարներին ծառայությունների մատուցումը, որոնք օգտագործվում են Ձերբակալվածների պահման վայրերում (ՁՊՎ), բանտերում և ուղղիչ հիմնարկներում կասկածյալ, դատապարտյալ կամ մեղադրյալ անձանց կողմից:
Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի հրաժարականը պահանջել է ամբողջ բանակի հրամկազմը՝ ներառյալ ՊԲ-ի հարյուրավոր բարձրաստիճան սպնաներ, Գլխավոր շտաբի հրամանատար Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով ԳՇ պետին աշխատանքից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նախ նկատեց՝ Օնիկ Գասպարյանը հավանաբար իր արձակուրդը չի օգտագործել, այսինքն՝ օրենքի ու իրավունքի ուժով այստեղ ազատում չի կարող լինել։
«Անծանոթ Բեթհովեն» համերգին երաժշտասերները հնարավորություն կունենան ծանոթանալ մեծանուն կոմպոզիտորի այն ստեղծագործություններին, որոնք հաճախ չեն հնչում:
Արմեն Սարգսյանը բլեֆ է մտել։ Նա փորձում է դառնալ հայ քաղաքական դաշտի Անորսալի Ջոն՝ որ կա ու չկա, որ ասում է ու չի ասում, որ անում է ու չի անում։
Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը մուտքագրվել է ՀՀ Սահմանադրական դատարան:
ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։
«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում՝ ՈւՂԻՂ:
168.am-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ վերջին շաբաթների ընթացքում բավականին ակտիվ իրավիճակ է նկատվում Միացյալ Նահանգներում, ինչը հայկական համայնքի ակտիվության, լոբբիստների ակտիվ աշխատանքի արդյունքն է, և արդյունքն է նրա, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն այս պահին գտնվում են բավականին լարված վիճակում։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն բարձրաստիճան զինվորականը, ով կհամաձայնի գնալ իշխանությունը զավթած պատահականության անօրեն որոշմանն ընդառաջ և իր նեղանձնական շահն ու հետաքրքրությունները բավարարելու համար «կզբաղեցնի» ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, կնշանակի, որ այդ քայլով նա ոտնատակ է տալիս ոչ միայն փառավոր մարտական ուղի անցած Հայոց բանակի պատիվը, այլև պղծում է այն հազարավոր նահատակների թափած արյունը, ովքեր գիտակցաբար մարտիրոսվել են հանուն Հայկական երկու պետականությունների գոյության և հզորացման:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Լեհաստանում երկրի դեսպան Իլյա Դարչիաշվիլիին նշանակել է կառավարության վարչակազմի ղեկավար: Մարտի 10-ին այդ մասին հայտնել են հանրապետության նախարարների կաբնետի մամուլի ծառայությունում։
Արցախում մարտի 8-ին կատարված 32 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք:
Հարգելի գործընկերներ, դեռևս մարտի 3-ին, 10-ից ավելի սահմանադրական իրավունքի ոլորտում մասնագիտացած գործընկերների հետ միասին ներկայացրել էինք դիրքորոշում, որ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու սկսված գործընթացը չունի որևէ իրավական նշանակություն և որևէ իրավական հետևանք։
10․03․2021թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ ինձ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։
Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շարունակում են փակ պահել ԱԺ մուտքերը: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն անդրադարձավ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատման վերաբերյալ իրավաբանների ու իշխանամերձ շրջանակների հնչեցրած տեսակետներին՝ նկատելով.
Լարված իրավիճակ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում։ Շուրջ 40 օր դպրոցի նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի դեմ իրականացվող դասադուլն ու գործադուլը շարունակվում է։ Դպրոցում այս պահին ոստիկաններ կան։ Ուսուցիչների խոսքով՝ դպրոցում իրավիճակը լարվել է, երբ անծանոթ մի տղամարդ ինչ-որ մեկի հրահանգով մտել է դպրոց, ներկայացել աշակերտներից մեկի հորեղբայր և սկսել վիրավորել դպրոցի ուսուցիչներին։
Տավուշի մարզի դատախազությունն ուսումնասիրել է 2020թ. նոյեմբերի 1-ից մինչև 2021թ մարտի 1-ը մարզում տեղի ունեցած ՃԵԿ խախտելու դեպքերը, արձանագրված խախտումներին նպաստող հանգամանքների վերաբերյալ տվյալները և ուղենշել խնդիրներն ու այս ոլորտում հանցավորության դեմ պայքարի մեխանիզմները:
Քիչ առաջ ձերբակալվել է Աբովյանի թիվ 1 դպրոցի ուսուցիչ Հայկ Փայտյանը։
Բարերարների ճեմուղին ենթարկվել է վանդալիզմի՝ ջարդել, գողացել են կիսանդրիները. ՈՒՂԻՂ:
«Նոյեմբերյան ԲԿ» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 2021թ. մարտի 7-ին՝ ժամը 19։10-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ գինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերությունից հետո մահացել է իգական սեռի նորածին երեխան:
Արցախում վերսկսվել են զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունից:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է օգտվել փոստային քվեարկության հնրարավորությունից Ֆլորիդաի նահանգում կայանալիք մունիցիպալ ընտրություններում, չնայած այն բանին, որ քննադատել է քվեարկության այդ եղանակը երկրում կայացած նախագահական ընտրություններում:
Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շարունակում են փակ պահել ԱԺ մուտքերը․ ՈՒՂԻՂ
Վարչապետը հայտարարել է, որ 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից (իրականում իրավունքի ուժով համարվում է նախագահի հրամանագիրն ընդունված):