Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք
Արցախում մարտի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 52 թեստավորում։ Այսպիսով, թեստավորման ընդհանուր թիվը հասել է 21 768-ի։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 467 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 320 քաղաքացու հետազոտություն, որից 583-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: