ՍԴ հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը

Սահմանադրական դատարանը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը:

Որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Այս գործով ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը հատուկ կարծիք է գրել պատճառաբանական մասի հետ կապված:

Հիշեցնենք, որ գործը քննվում էր գրավոր ընթացակարգով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031