«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Թեքիրդաղ նահանգի Մարմարա Էրեղլիսի շրջանում իրարահաջորդ հարձակումներ են տեղի ունեցել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանների վրա:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը կարծում է, որ Եվրամիության բնակչության 70 տոկոսը կարող է կորոնավիրուսի դեմ պատվաստված լինել մինչեւ ընթացիկ տարվա հուլիսի կեսերը: Համապատասխան հայտարարությունը նա արել է մարտի 29-ին իսպանական El Pais թերթի կազմակերպած միջոցառման ընթացքում:
Չինաստանի կառավարությունը կազմակերպել է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստում երկրի 106,6 միլիոն բնակչի համար:
Երգչուհի, պարուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը նոր համատեղ լուսանկարներ են հրապարակել՝ հայտարարելով նոր համագործակցության մասին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Նոր տիպի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, չղջիկներից մարդուն է փոխանցվել միջանկյալ օղակի միջոցով:
Նիկոլ Փաշինյանի նախընտրական պլատֆորմը պարզ է ու պարզունակ․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատում, որպես դրա հետևանք՝ տնտեսության զարգացում և բարեկեցության աճ, փողի ավելացում, մի խոսքով։ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն առաջարկում է կրկին իրեն ընտրել՝ կյանքի բարելավման համար։ Նրա առաջարկը նույնն է, ինչ ընտրություններին մասնակցող բոլորի առաջարկը՝ մարդկանց կյանքի բարելավում։ Այն «փոքր» նրբությամբ, որ նա դա առաջարկում է ընդամենը հինգ ամիս առաջ առնվազն 5000 հայորդիների սպանած, ավելի քան 10.000 հայորդիների վիրավոր ու հաշմանդամ դարձրած պետությունների հետ հարաբերությունների հաստատման ճանապարհով։
Մարտի 25-ին, ժամը 03.05-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 2-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 58-ամյա Աշոտ Ամիրյանին, որը տեղում մահացել էր:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 30-ին ժամը 10:00-22.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի` Միկոյան 2, 4, 4/1, 6, 8, 10, 12, 14, 15, Գալշոյան 6, 8, 8/1, 10, 12, 14, 16, 18, 19, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 38/1, 40, 46, 50 համարների ջրամատակարարումը:
2018 թվականի իշխանազավթումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գործնականորեն վերացավ հակաթուրքական դիսկուրսը։
Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող հարավ-արևելյան Մուշ նահանգում ձնաշերտի բարձրությունը հասել է 6 մետրի։ Մի քանի օր էր ձյան առատ տեղումները չէին դադարում։ Արդեն խզվել է կապը 151 գյուղական բնակավայրերի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայում առաջին թռիչքն է իրականացրել «Baykar Makina» ընկերության նախագծած «Աքընջը» (Akıncı) ծանր քաշային հարձակողական ԱԹՍ-ի 3-րդ նախատիպը: Այս մասին հայտնել է վերոնշյալ ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը: Վերջինս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է։
«Սկսվել է իրենց քարոզարշավը, բայց դա չի օգնելու իրենց: Ես կարծում եմ նաև, որ իրենց քարոզարշավներից հետո իրենք հանգեցին նրան, որ պետք է ռեյտինգայինը վերացնեն և գնան փակ ցուցակներով, քանի որ հասկացան, որ այլևս չունեն այն ռեյտինգը, այլևս վստահություն չկա համայնքներում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մարզային այցելություններին:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` հրաժարականի մասին հայտարարությանը`ընդգծելով, որ նա դա անում է միայն իշխանության ղեկին մնալու համար:
Արմավիրի մարզի տարբեր համայնքներում Նիկոլ Փաշինյանի հանդիպումները բնակիչների հետ նախապես ծրագրված էր, այցի մասին մարզում տեղեկացված էին, որ Փաշինյանը Արմավիր պետք է գնար շաբաթ օրը՝ մարտի 27-ին, սակայն անբարենպաստ եղանակով պայմանավորված՝ այցը մեկ օրով հետաձգվել էր։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ոսկեհատ գյուղի բնակիչ, 34-ամյա տղամարդու կողմից Արարատի մարզի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշել է, որ ՀՀ դիվանագիտության գերակայությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, Հայաստանը շարունակում է հանդես գալ՝ որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ։
Կա գաղափար՝ Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։ Այս մասին մարտի 28-ին Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (ք. Ժնև) գլխավոր քարտուղար Բարբարա Բերնաթը բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի անկախության վերաբերյալ՝ նշելով, որ սահմանադրական օրենքում Պաշտպանի գործունեության ֆինանսական անկախության երաշխիքը պետք է պահպանել:
Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը:
Այսօր ՀՀ իշխանությունները չեն կարող համարձակ քայլերի դիմել ոչ մի ձևով: Հիմա պետք է ավելի զուսպ լինել: Մենք 30 տարի դիմադրել ենք այս շրջափակում կոչվող աղետին, պանթուրքական շրջափակում են կիրառել Հայաստանի դեմ Թուրքիան և Ադրբեջանը, տուժել է ՀՀ տնտեսությունը, բայց 30 տարի հաղթահարել ենք, գոյատևել, այս պահին այդ բոլոր ձեռքբերումներից հրաժարվելու ժամանա՞կն է: Կարծում եմ՝ ոչ:
2021 թ. մարտի 27-ին՝ ժամը 15:53-ին, Գյումրու շտապ բուժօգնության կայանից ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրու Երևանյան խճուղու շենքերից մեկի աստիճանահարթակին տղամարդու դիակ կա:
Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին վարակվել է կորոնավիրուսով պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո:
Նախորդ շաբաթ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ արդեն արտահերթ ընտրությունների հետ կապված՝ վարչական ռեսուրսի ներգրավման դեպքերի մասին է լսել:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Երևանի երկու 18-ամյա բնակիչները բռնվել են Երևան-Նորագավիթ հատվածում կապի մալուխի գողության փորձի ժամանակ:
Կարող էր, չէ՞, իրեն նույնականացնել մեկ այլ խաղաղ կամ խելացի տեսակի հետ՝ աղավնու, դելֆինի, փղի, կամ գոնե աշխատող ավանակի հետ, որոնք արյուն ու ողբերգություն հաստատ չեն ուզում։ Բայց չէ, նրան ձգում են արյան ելքով համեմատությունները։
Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումը հայտարարել է, որ Բոսֆորի նեղուցը շրջանցող նոր ջրանցքի (Ստամբուլի ջրանցք) կառուցման նախագիծը հաստատվել է։
«Դա հակադրվում է ամբողջ եվրոպական հասարակական կարգին: Պատկերացնո՞ւմ եք այդ խախտման մասշտաբայնությունը: Ոչ թե ինչ-որ սկզբունքի է հակասում, այլ ընդհանուր եվրոպական արդեն հաստատված հասարակական կարգին է հակասում, որ պաշտոնատար անձանց վիրավորանքը քրեականացվի, իսկ մյուսներինը՝ ոչ: Այսինքն՝ այդ տարբերակված մոտեցումը, արդեն մոտ 20 տարի է, Եվրոպայում դարձել է համընդհանուր ճանաչման սկզբունք, այսինքն՝ եվրոպական հասարակական կարգ: Դա կյանքի չի կոչվելու: Եթե ընդունեցինք, միանգամից Եվրոպան քննադատելու է Հայաստանին»,- ասաց Արա Ղազարյանը:
Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը վերջին օրերին լուրջ քննադատության արժանացավ, երբ թուրքական ծայրահեղական իսլամական կազմակերպությանը քաղաքային բյուջեից որոշեց 2,5 մլն եվրո հատկացնել՝ Ստրասբուրգում Եվրոպայի խոշորագույն մզկիթի կառուցման համար: