Եվրամիության բնակչության 70 տոկոսին COVID-19-ի դեմ կարող են պատվաստել մինչև հուլիսի կեսերը. ԵՀ
Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը կարծում է, որ Եվրամիության բնակչության 70 տոկոսը կարող է կորոնավիրուսի դեմ պատվաստված լինել մինչեւ ընթացիկ տարվա հուլիսի կեսերը: Համապատասխան հայտարարությունը նա արել է մարտի 29-ին իսպանական El Pais թերթի կազմակերպած միջոցառման ընթացքում:
«Ես հուսով եմ, որ (Եվրամիության բնակչության 70 տոկոսի պատվաստման ) նպատակը կլինի ոչ թե ամռան վերջն, այլ (նպատակը ձեռք կբերվի) ամռան ընթացքում»,- ասել է Սխինասը:
Նրա խոսքով՝ «ամերիկացիները պլանավորում են հայտարարել իմունիտետի (ձեռքբերման մասին) հուլիսի 4-ին»՝ ԱՄՆ-ի Աանկախության օրը:
«Իսկ մենք կարող ենք դա անել հուլիսի 14-ին՝ շատ եվրոպական եւ ականավոր օր՝ Բաստիլի գրավման օրը»,- ճշտել է Սխինասը:
Այս պահին Եվրամիությունում հավանություն է տրվել չորս պատվաստանյութերի՝ BioNTech կոնսորցիումի մշակմանը՝ Pfizer-ին, Միացյալ Նահանգների Moderna ընկերության պատրաստուկին, AstraZeneca բրիտանա-շվեդական ֆիրմայի պատվաստանյութին եւ Janssen ընկերության պատրաստուկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: