Պակիստանի նախագահն առաջին պատվաստումից հետո վարակվել է կորոնավիրուսով
Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին վարակվել է կորոնավիրուսով պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո: Նա այդ մասին տեղեկացրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Քովիդի հետ կապված իմ թեստի պատասխանը դրական է: Ստացել եմ պատվաստման առաջին դեղաչափը, սակայն հակամարմինները սկսում են ձևավորվել երկրորդ դեղաչափը ստանալուց հետո: Երկրորդ դեղաչափի պատվաստումը նշանակված էր հաջորդ շաբաթ»,-նշել է նա:
Պակիստանի նախագահը պատվաստվել էր մարտի 15-ին չինական «Sinopharm» ընկերության պատվաստանյութով: Ընկերության տվյալներով, պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 79,34%. երկրորդ դեղաչափը ստանալուց 28 օր անց: Հայտնում է «Interfax»-ը: