Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը համատեղ լուսանկարներ են հրապարակել. դերասանուհու նշանադրության մատանու բացակայությունը զույգի երկրպագուներին կասկածի առիթ է տվել
Երգչուհի, պարուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը նոր համատեղ լուսանկարներ են հրապարակել՝ հայտարարելով նոր համագործակցության մասին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Զույգը համատեղ լուսանկարներ է հրապարակել Դոմինիկյան Հանրապետությունից, որտեղ այժմ 51-ամյա դերասանուհին նկարահանվում է նոր Shotgun Wedding ֆիլմում, և նկարին կից հայտնել, որ հանդիսանում են Goli Gummy ապրանքանիշի նոր «դեսպաններ»-ը։
45-ամյա նախկին բեյսբոլիստը հայտնել է, որ նրանք «շատ ոգևորված են» նոր համագործակցությամբ։
Լուսանկարներին նայելով տպավորություն է առաջանում, որ զույգի հարաբերություններում ամեն ինչ հրաշալի է, սակայն երկրպագուներից ոմանք շարունակում են կարծել, որ զույգի հարաբերություններն այնքան էլ լավ չեն՝ հաշվի առնելով այն փաստը, որ լուսանկարներում չի երևում դերասանուհու նշանադրության մատանին, ինչը հետևորդներին մտածելու առիթ է տալիս։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, PageSix-ի հրապարակման մեջ ասվում էր, որ 51-ամյա դերասանուհին և 45-ամյա մարզիկը վերջ են տվել իրենց քառամյա հարաբերություններին։ People ամսագրին մոտ կանգնած աղբյուրը հաղորդել էր, որ զույգի հարաբերությունները երեք ամիս է, ինչ սրված են, սակայն նրանք փորձել են պահպանել դրանք:
Հայտնի է, որ մինչ այս նշանադրությունը Լոպեսն ամուսնացած է եղել երեք անգամ, նա ունի երկու երեխա: