 
                        Մուշում ձյան շերտի բարձրությունը հասել է 6 մետրի
 
                                    Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող հարավ-արևելյան Մուշ նահանգում ձնաշերտի բարձրությունը հասել է 6 մետրի։ Մի քանի օր էր ձյան առատ տեղումները չէին դադարում։ Արդեն խզվել է կապը 151 գյուղական բնակավայրերի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
 
 
Ճանապարհային հաղորդակցությունը Մուշ քաղաքում և հարակից բնակավայրերում վերականգնելու ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        