Սիրիական Իդլիբում զոհվել է 2, վիրավորվել 3 թուրք զինվորական:
Իրանի արևմտյան Իլամ նահանգի նահանգապետը հայտարարել է, որ այդ նահանգի Մեհրանի միջազգային անցակետով ուղևորների Իրան մուտքը կամ ելքը չի թույլատրվելու:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ապտակած տղամարդը երեք ամսվա ազատազրկումից հետո ազատ է արձակվել:
2021թ․ սեպտեմբերի 11-ին կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ մի շարք համայնքներում 2021թ. հոկտեմբերի 17-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը 1 րոպե լռությամբ հարգել են 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակը:
Ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից սեպտեմբերի 4-ից, որպես անհետ կորած, որոնվում էր 50-ամյա Հովհաննես Հարությունյանը:
Բարերար Lևոն Հայրապետյանի դուստրը բաց նամակ է հղել Արցախի իշխանություններին։
Առնվազն 8 մարդ է մահացել, ևս 5-ի վիրավորվել են Չինաստանի Դալյան քաղաքում գազի պայթյունի հետևանքով:
Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր 168.am-ը, ՀՀ-ում սեպտեմբերի 15-ից կրկին անցկացվելու են 3-ամսյա վարժական հավաքներ: Հավաքներում ներառված են լինելու պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններ: Կառավարության որոշմամբ՝ վարժական հավաքներին պետք է ներգրավվեր 869 քաղաքացի, որոնցից 576-ը՝ շարքային կազմի, 107-ը՝ ենթասպայական կազմի, 186-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ:
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շարունակվում են բարեփոխումները Ոստիկանության համակարգում։ Պատմության մեջ առաջին անգամ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։ Շատերը կարող են հպարտությամբ արձանագրել, որ դա տեղի է ունեցել այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանը ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը։
Մինչև մենք չհիշենք մեր ով լինելը, չվերադառնանք մեր ազգային և համամարդկային ակունքներին, չցանկանանք շարունակել մեր պապերի ստեղծածը` ոչինչ էլ չի՜ լինի: Հայ լինելու հպարտությունն է կորել: Իսկ այդ զգացողությունը մեր մեջ մշակույթն էր զարգացնում, որն այսօր, ավաղ, կարծես գոյություն չունի։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին՝ տարբեր երկրներից ժամանած քույր եկեղեցիների և քրիստոնեական կառույցների ներկայացուցիչների, գիտնականների ու հասարակական գործիչների:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին:
Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 10-ին կատարվել է 86 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնել են, թե Ռոբերտ Քոչարյանը երբ, ինչու և ում հրավերով է մեկնելու Ռուսաստան։
Եթե 80 կմ շառավիղով ադրբեջանական բնակչություն չկա, ինչի համար է տեղադրված։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Քարահունջ-Որոտան տեղամասում ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայմանը։
Վանա լճում ջրի մակարդակը աննախադեպ կերպով իջել է։ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության հետազոտությունների համաձայն՝ Վանում ու շրջակա տարածքներում վերջին տարիներին ջրային պաշարների սղություն է նկատվում։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում իշխանական պատգամավորների առաջարկած աղմկահարույց փոփոխությունների փաթեթը երեկ ներկայացվել է ԱԺ, թերեւս, երկուշաբթի մեկնարկող նստաշրջանի օրակարգում կընդգրկվի։ Դեռեւս փետրվարին ՔՊ-ականներ Արթուր Հովհաննիսյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, Վահագն Հովակիմյանը առաջարկել էին արգելել անանուն աղբյուրներին հղում անելը․
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն: Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհած նահատակների հիշատակին»: Երեք անգամ կարդացել եմ այս նախադասությունը, հետո լսել կառավարության նիստի այդ մեկ հատվածը, վերջում էլ ինքս ինձ կսմթել՝ համոզվելու համար, որ տեսողությունս ու լսողությունս […]
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ապօրինի անտառահատումների դեմ պայքարը հոլիվուդյան մարտաֆիլմ է հիշեցնում՝ բախումներ, հետապնդումներ, ձերբակալություններ, անգամ մարդկային զոհեր։ Հիշեցնենք, որ անտառից փայտանյութով բարձված մեքենան վերջերս չէր ենթարկվել ոստիկանների՝ կանգ առնելու պահանջին, մեքենան գլորվել էր ձորը։ Ոչ վաղ անցյալում Իջևանում իսկական ճակատամարտ էր տեղի ունեցել՝ փայտահատների և իրավապահների միջև։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակվեց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային գաղտնալսման ձայնագրությունը: Աղմկոտ այդ օրվանից անցել է 3 տարի. ի՞նչ ունենք ԱԱԾ նախկին տնօրենի, ՀՔԾ պետի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնալսման դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանում իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները հերթական սադրանքն են մեր հանդեպ: Այսօրինակ գործելաոճ որդեգրելով՝ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են հնարավորինս ճնշումներ գործադրել մեզ վրա՝ հետագա կարճաժամկետ կամ միջնաժամկետ առումով մեզանից էլ ավելի մեծ բաներ, իրենց համար էլ ավելի բարենպաստ զիջումներ կորզելու տեսանկյունից:
«Փաստ» թերթի տեղեկություններով, շարունակում են լարված մնալ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի դիվկորպուսի հարաբերությունները։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մեր հանրապետությունում առավոտյան արթնանում ես ու հայտնաբերում մեքենադ՝ առանց պետհամարանիշների. Հայաստանում շարունակվում են պետհամարանիշների գողության դեպքերը: Այս անգամ գողանում են ոչ թե հայկական «գոլդ», այլ ռուսական համարանիշները։ Ռուսական համարանիշներով մեքենաների վարորդները մեր հանրապետությունում համարվում են «արտոնյալ». ռուսական համարանիշներով մեքենաների վարորդները տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների արդյունքում, կարելի է ասել, տուգանքներ չեն վճարում:
«Թուրքիայի Հանրապետության հռչակման 100 ամյակին՝ 2023 թվականին ընդառաջ Անկարան սկսել է չափազանց ագրեսիվ և նվաճողական քաղաքականություն վարել։ Դրանով են պայմանավորված Անկարայի ձգտումները տարբեր ուղղություններով՝ Աֆրիկայից մինչև Միջին Ասիա ու Աֆղանստան, իր ազդեցությունը տարածելու նպատակով։ Ու ոչ մի դեպքում չպետք է անտեսել այն հանգամանքը, որ թուրքական ծրագրերի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի հարցը։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլը ժամանել են Նյու Յորք՝ մասնակցելու 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին:
Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 731 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 248 397-ի:
Մասնավորապես՝ Արարատի մարզի Արարատ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Բագրատաշեն գյուղում և Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում։
Մենք ստեղծում ենք տարբեր ֆիլտրեր, որ զսպենք վարակի տարածումը և կանխենք հիվանդանալու պարագայում ծանր ընթացքը, մահը։