Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 731, մահվան՝ 19 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 731 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 248 397-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 4995 է:

Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք։ Սեպտեմբերի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1173 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 19 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6168-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 635 է, ընդհանուր առողջացածներինը՝ 232 041, փաստացի բուժվողներինը՝ 10 188։ Մեկ օրում արվել է 6511 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 607 444 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս