ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պատերազմի մասին վերջին մեկ տարում շատ բան խոսվեց։ Դրա գլխավոր մեղավորից և պատասխանատուից մինչև պարտության խորքային պատճառներ։
Մեկ տարի է անցել այն ճակատագրական օրվանից, երբ մեր երկիրը հայտնվեց պատերազմի ճիրաններում։ Պատերազմի, որն իր մասշտաբներով ու կորստաբերությամբ գերազանցեց այն ամենն, ինչ դրան նախորդել էր, որը մտավ տառացիորեն մեր յուրաքանչյուրիս տան մեջ, և մեր կյանքը բաժանեց երկու մասի՝ մինչև պատերազմը, և դրանից հետո։
Հարևաններիդ հետ խոսելը մի բան է, երկրի անվտանգությունն ապահովելը՝ մեկ այլ բան. Մարուքյան
«Եռաբլուրը»՝ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց. ՈՒՂԻՂ
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Մեկ տարի առաջ այս օրը երեկոյան կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցության ժամանակ քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու, իսկ իմ նախազգուշացումն ու հիմնավորումը, որ Թուրքիայի հետ միասին Ադրբեջանը օրերի կամ շաբաթների ընթացքում անխուսափելիորեն հարձակվելու է Հայաստանի վրա, վերջինիս կողմից արժանացավ «Պարո՛ն Գեղամյան, Դուք չափազանցացնում եք» պատասխանին։ Այդքանով բովանդակային քննարկումն ավարտվեց։
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի առիթով հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է․ «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։ Մենք վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորներին։
Սեպտեմբերի 26-ին, ժամը 18:40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ժամը 7.30-ի սահմաններում այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նա ծաղիկներ է դրել նահատակված զինծառայողների շիրիմներին: Այս մասին տեղեկացնում է news.am-ը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Արթուր Չիլինգարովը միակ բեւեռախույզն է, որ վեց ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բեւեռում. ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում։ Ինձ նման գրասեղանի առջեւ աշխատողը հազիվ թե պատկերացնի, թե ինչ է դա, սակայն աշխարհագրագետները, ճանապարհորդ հետազոտողներն ու հատկապես բեւեռախույզները շատ լավ գիտեն, թե ինչ խիզախ, կամային ու նպատակային պետք է լինի մարդու տեսակը, որ հաղթահարի անհաղթահարելին…
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները սեպտեմբերի 22-ին Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցից, զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, բերման ենթարկեցին Ուջան գյուղի 23-ամյա մի բնակչի՝ իր վարած մեքենայով հանդերձ։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքի տվյալների:
Google-ի բլոգում հայտնվեց մի հոդված, որը օգտվողներին ծանոթացնում է Android-ի նոր օգտակար գործառույթների և կատարելագործումների հետ: Այս բոլոր փոփոխությունները կապված չեն համակարգի հիմնական թարմացումների հետ։ Դրանք հասանելի կդառնան նույնիսկ որոշ հին սարքերի վրա:
Սեպտեմբերի 18-ին, երեկոյան ժամը տասին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Իսահակյան փողոցի ռեստորանից գողացել են բջջային հեռախոս:
1972թ. հունիսի 4-ին ինքնաթիռը Իոսիֆ Բրոդսկուն տանում էր Վիեննա: Նրան զրկել էին քաղաքացիությունից և ստիպել լքել հայրենիքը: Բանաստեղծը, ով արտագաղթելուց քիչ առաջ սիրելիի հետ բաժանման ծանր ապրումների միջով էր անցել, իսկ հետո պարզապես իր երկրից փաստորեն արտաքսվեց, իր մխիթարությունը գտել էր արվեստի և դասավանդման մեջ:
Հաճախ ենք լսում այն տեսակետը, թե բարություն գործելով է, որ պիտի մոտենանք Աստծուն ու դառնանք հաճելի Նրան:
Առավոտյան, երբ մեր օրգանիզմը քնից հանգստացել է, մենք այնքան էլ էներգիա ընդունելու կարիք չենք զգում: Սակայն հաշվի ենք առնում նաեւ այն փաստը, որ էներգիան մենք ստանալու ենք սնունդ ընդունելուց մի քանի ժամ հետո: Այդ պատճառով առավոտյան պետք է սնվել հեշտամարս սննդամթերքով, օրինակ` միրգ կամ թարմ քամած բանջարեղենի ու մրգի հյութ:
Այնքան հրատապ խնդիրներ կան լուծելու, որոնք չեն լուծվում ֆինանսական միջոցներ չլինելու պատճառով, իսկ Ազգային ժողովի նախագահը կամ կառավարության ղեկավարը կարող են իրենց թույլ տալ միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներ բաժանել։ Երբևէ Հայաստանում այսպիսի պարգևավճարացավ չէր եղել։ Պարգևատրումներ միշտ էլ եղել են, բայց չափի մեջ։ Վերջին տարիներին դա մասսայական է դարձել, տեղի-անտեղի պետության հաշվին գումարներ են բաժանում։
Սեպտեմբերի 23-ին, գիշերվա ժամը երկուսին, ոստիկանություն է զանգել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ մոտ 10 րոպե առաջ ինչ-որ մեկը մտել է իր տան բակ, սակայն իրեն նկատելով՝ դիմել է փախուստի:
Երբ շատ անգամներ չենք կարողանում գտնել որևէ պահի մեզ հետ կատարված տհաճ միջադեպի բացատրությունը, սկսում ենք նեղսրտել և ասել՝ այդպես արդար չէր, քանի որ ես արժանի չէի դրան։ Այդպիսով մենք մեզ դիրքավորում ենք որպես ամենաարդարը, մեկն, ով տեսնում է ամեն բան մեկ աստիճան վերից և կարող է կարծիք հայտնել եղածի մասին՝ չափելով իսկության արդարությունն ու անարդարությունը։
Հայաստանի Ֆուտզալի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1. Էմին Ղարաբեքյանս 4. Ռոդրիգինյո 8. Ժոաո Գիլերմե Կարվալյո 10. Սարո Գալստյան (ա) 11. Գարեգին Մաշումյան
Բրիտանիայում սիրահար զույգը այնքան բուռն է սիրով զբաղվել ավտոմեքենայի մեջ, որ վթարի է ենթարկվել: Նրանց ավտոմեքենան շրջվել է:
Մինչև խորհրդարանական ընտրությունները՝ կառավարության նիստերում Նիկոլ Փաշինյանն ամեն ամսվա ավարտին յուրահատուկ ներկայացումներ էր կազմակերպում աշխատատեղերի ավելացումների վերաբերյալ։ Այդ ներկայացումներին պարտադիր մասնակցում էր այն ժամանակվա Պետեկամուտների կոմիտի նախագահը, ով վարչապետի խոսքից հետո ծաղկացնում է աշխատատեղերի ավելացման ցուցանիշները։
Հայաստանի ընտրանին մեկնել է մրցավայր: Զավեն Անդրիասյանիգլխավորած թիմն ընդգրկված է B ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Գերմանիայի, Լեհաստանի,Ուկրաինայի և ադրբեջանի ընտրանիների դեմ:
Մոնակոյում կայացած զբոսանավերի շոուի ժամանակ Brabus-ը հանրությանը ներկայացրել է աշխարհի ամենաարագ քրոսովերը, որը հիմնված է Mercedes-Benz GLE Coupe-ի վրա:
Ջահերով երթին շատ անսպասելի մասնակցել է նաև իշխանության սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:
Աննա Մանգասարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտից։
Տարիներ շարունակ «Շողակաթ» հեռուստաալիքով իմ և իմ սերնդակիցների համար հեքիաթ էր պատմում Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը: Ում, եթե ոչ նրան էր պետք հարցնել՝ ի՞նչ գրքեր կառաջարկեք ընթերցել երեխաներին:
«Ամբողջ Հայաստանին են հայտնի, թե ովքեր են քեֆ անողները և ինչի համար են քեֆ անում: Ես ինչպե՞ս կարող եմ քեֆ անել: Այդքան զոհեր ենք տվել, իմ ընտանիքի որևէ անդամ կարող է քե՞ֆ անել»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ կատարվողը դավաճան ու ծախված պատվիրատուների ձեռքի գործն է: