
«Գարեգին Նժդեհ» կայարանի նախասրահից երիտասարդ է բերման ենթարկվել
Օգոստոսի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Նոր Խարբերդ գյուղի 21-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված:
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար։
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է: