Ինչպես չհավաքել ավելորդ կիլոգրամներ դիետայից հետո. այս 7 կանոնները կօգնեն

Նիհարելուց հետո հաճախ ավելորդ քաշն արագ վերադառնում է: Դա կարող է կապված լինել դիետայի յուրահատկության հետ, կամ այն բանի հետ, որ մարդը չի հետևում ճիշտ սննդի սկզբունքներին:

Եթե Դուք ազատվել եք մի քանի կիլոգրամներից և չեք ուզում, որպեսզի ավելորդ քաշը վերադառնա, պետք է պահպանեք այս 7 պարզ կանոնները:

Ճիշտ սնվելու հիմքերը

1. Կերեք օրը 3 անգամ:

2. Անպայման պետք է նախաճաշել: Նախաճաշը պետք է լինի թեթև և բավականին կշտացնող: Դա կարող է լինել կաթնաշոռ, վարսակ, ձվածեղ կամ միրգ:

3. Ընթրել կարելի է քնելուց 4 ժամ առաջ:

4. Միրգ կարելի է ուտել մինչև 16:00-ն:

5. Մթերքները պետք է ճիշտ համակցված լինեն իրար հետ:

6. Ձեր աննդակարգի հիմքը պետք է կազմեն ածխաջրային մթերքները (բանջարեղեն, ընդեղեն, միրգ), սպիտակուցները (ձուկ, միս, կաթ, ձու) և ճարպերը (ընկուզեղեն, յուղ, ավոկադո, ձուկ):

7. Շատ ջուր խմեք (օրը մինչև 8 բաժակ):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս