Բաժիններ՝

Մեկնարկեց «Armenia First» նախաձեռնության և «Help Foundation» հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված Հայկյան մրցանակաբաշխությունը

Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկեց «Armenia First» նախաձեռնության և «Help Foundation» հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված Հայկյան մրցանակաբաշխությունը։ Պարգևներ կստանան մի շարք հայորդիներ, ովքեր 44-օրյա պատերազմին և դրանից հետո իրենց աջակցությունն ու նոր ծրագրերի պատրաստակամությունը բերեցին Հայաստան։

Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ Հայաստանն ու Արցախը հիմա առավել քան երբևէ իր զավակների կարիքն ունեն։ Մեր հայրենիքին 44 օրյա պատերազմի և դրան նախորդած արհավիրքների ժամանակ ոլորտային օժանդակություններն ու բնակչության կարիքների ապահովումը, ինչպես նաև առաջնագիծը եղել են հայորդիների հոգածության ու ուշադրության կենտրոնում։

Այս անգամ Հայկյանը նվիրված է մեր հայրենիքի մտահոգություններով ապրող հայորդիներին։ Մեր հայրենիքի համար այս դժվարին պահին Հայկյանի առաքելությունը բոլորիս ջանքերի մեկտեղումն է՝ ծառացած դժվարությունները փոքր ինչ թեթևացնելու բոլորիս անկեղծ ցանկությունը։

«Help» հիմնադրամի համահիմնադիր Լուսինե Փիրոյանի խոսքով՝ գտնվելով հայրենիքից հեռու՝ մշտապես կարևորել են հայրենիքի կողքին լինելը հատկապես, երբ այն վտանգված է: «Պատերազմի օրերին ամբողջ աշխարհի հայերը իսկապես խառնված իրեր փորձում էին ինչ-որ ձևով օգտակար լինել և սատարել բոլոր հնարարվոր միջոցներով՝ գումարի հավաքագրումից մինչև դեղորայք։ Ազգովի փորձել ենք հայրենիքին մենակ չթողնել։

Մեր բնակության երկրներում կազմակերպել ենք բազմաթիվ հանրահավաքներ՝ փորձելով ուշադրությիւնը սևեռել հայրենիքում տեղի ունեցող սահմռկեցուցիչ իրականության և անարդար պատերազմի վրա։

Երբ ֆրանսիայում այրվում էր Աստվածամոր տաճարը բոլորը խոսում էին, երբ Ավստրալիայում շոգից անտառներն ու կենդանիները այրվում էին ամբողջ աշխարհը գոռում էր, իսկ, երբ խաղաղ բնակչության վրա թափվում էր ֆոսֆորային ռումբեր, իսկ թուրք վարձկանները- տեռորիստները պատերազմական հանցագործություններ էին գործում ոչ ոք չէր նկատում:

Այդ պատճառով հայությունը համախմբվեց և փորձեց կրկին օգնության հասնել։

Իհարկե, ինչ-ինչ պատճառներով մեր #Հաղթելուենք կոչերը հակառակ կերպով անդրադարձան մեզ վրա, սակայն դա չխանգարեց մեր միասնականությանը:

Այսօր «Help» հիմնադրամը և «Armenia First » նախաձեռնությունն համատեղ իրականացնում են «Հայկյան» մրցանակաբաշխությունը։ Պարգևներ կստանան մի շարք հայորդիներ, ովքեր 44-օրյա պատերազմին և դրանից հետո իրենց աջակցությունն ու նոր ծրագրերի պատրաստակամությունը բերեցին Հայաստան։

Կան հետաքրքիր գաղափարներ, որոնք քննարկման փուլում են։ «Help» հիմնադրամը և «Armenia First » նախաձեռնությունը իրականացնելու են մի շարք ծրագրեր, հիմնականում սոցիալական ոլորտում։ Դրանք մանրամասն կներկայացվեն մրցանակաբաշխության ժամանակ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս