Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսլամիզմի հաղթանակը Աֆղանստանում, էապես էլ ավելի մեծացրեց քրիստոնյա Հայաստանի կաևորությունը մեր տարածաշրջանում: Մենք պարտավոր ենք դեպքերի և իրողությունների զարգացումը ի օգուտ մեզ շրջելու քաղաքական կամք և դիվանագիտական հմտություն ունենալ: Առավելագույն ջանքեր պետք է գործադրենք դիվանագիտական կոալիցիա ձևավորելու մեր դաշնակից պետությունների հետ, որոնց շահերին ևս հակասում են իսլամիստական և պանթյուրքիստական նկրտումները:
Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգու տարածքում (Հալաբյան և Մարգարյան փողոցների հատված) այսօր հանդիսավորությամբ տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, խաղաղության առաջամարտիկ Մահաթմա Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Օգոստոսի 15–ին, ժամը 18։40-ին «Կախվածությունների ազգային կենտրոն» ՓԲԸ–ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացին կենտրոնի 3-րդ հարկից իրեն ցած է նետել, ում Երեւանի 1-03 շտապօգնության թիվ 53 խումբը տեղափոխել է հիվանդանոց։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում մրցութային խորհրդի նիստում այսօր՝ օգոստոսի 16-ին, Հակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երեք թեկնածու։
Օգոստոսի 16-ին խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում էր ԱԺ ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների առաջադրման հարցը:
«Թալիբան» շարժման զինյալներն սկսել են բռնագրավել զենքը Քաբուլի քաղաքացիական բնակչությունից: Օգոստոսի 16-ին Reuters գործակալությանն այդ մասին հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչը:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը, անդրադառնալով իր անձնական պատմությունը՝ որպես Հայոց ցեղասպանության վերապրածի թոռնուհի, կրկին կոչ է արել Ավստրալիայի դաշնային կառավարությանը միանալ աշխարհում գնալով աճող այն պետությունների թվին, որոնք ճանաչել են Օսմանյան կայսրության բնիկ քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, ասորիների և հույների կոտորածները որպես ցեղասպանություն:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ:
Հայաստանը և Ուրուգվայը ունեն շատ ջերմ, բարեկամական հարաբերություններ, որոնք ծնվել են ոչ բարենպաստ պայմաններում, սակայն հույսով են թրծվել: Այս մասին ասաց Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Կուրիլյան լճում ընկած Մի-8 ուղղաթիռում հայտնաբերել են նրանում գտնվող երեք ուղեւորի մարմին, ինչպես նաեւ, ենթադրվում է, «սեւ արկղը»: Այս մասին հայտնել է Կամչատկայի երկրամասի կառավարության փոխնախագահ Ռոման Վասիլեւսկին:
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն ամիսներ շարունակ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող թշնամու զինված ուժերն այնքան են լկտիացել, որ ամեն օր փորձում են իրենց դիրքերն էլ առաջ տալ… ամեն օր սահմանին հրաձգություն է…
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը և Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն հանդիպման ժամանակ գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Գրիգորյանն այս մասին հայտեց Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Այժմ ռուս-թուրքական հարաբերություններն ավելի են սրվել, այսօր Քաբուլի օդանավակայանի ուժերը ոչ միայն թուրքական են, այլև ադրբեջանական, որոնք փորձում են կարգ հաստատել։ Այնպես որ, Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները բավականին լարված են։ Ի տարբերություն այլ երկրների, Ռուսաստանը Թուրքիայի դեմ 13-14 պատերազմ է վարել, և, թերևս, այս ցիկլը դրանով չի ավարտվի։
Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկում են նոր աղբյուրակապի կառուցման եւ խմելու ջրատարի արտաքին ցանցի որոշակի հատվածների հիմնանորոգման աշխատանքները։
ԱՄՆ պետքարտուղարությունը և պաշտպանության դեպարտամենտը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Թալիբան» արմատական շարժման զինյալները 2020 թվականի սկզբից գաղտնի հայմաձայնության են եկել Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցների հետ, որպեսզի նրանք վճարի դիմաց տան առկա սպառազինությունները, անձնատուր լինեն կամ դասալիք դառնան: Օգոստոսի 15-ին այդ մասին հայտնել է The Washington Post թերթը:
Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հեռացել է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնից: Ջուլֆալակյանին այդ պաշտոնում փոխարինելու է Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, աշխարհի գավաթի բազմակի հաղթող Վահագն Դավթյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարի հրավերով մեկնում է Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանրային երկրորդ հեռոստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանն այսօր հրավիրել էր ասուլիս՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի կողմից Հանրային հեռուստատեսության «Լուրեր» ծրագրով երևանյան սլոթի մրցույթի փակ քվեարկության տվյալների գաղտնազերծման վերաբերյալ, մասնավորապես, թե ՀՌՀ որ անդամն ինչպես է քվեարկել:
«Մեզ մոտ երկրաշարժը զգացվել է ու լավ է զգացվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը։
Պենտագոնն արտոնագրել է լրացուցիչ 1000 զինծառայողներ ուղարկել Աֆղանստան: Այս մասին հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները: Խոսքը ԱՄՆ-ի 82 օդադեսանտային դիվիզիայի մարտիկների մասին է:
ՀՀ կառավարության որոշմամբ բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 1 միլիոն 680 հազար դրամ է հատկացվել: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից:
Հիմա ձեր, որպես նախարարի, հրամանը կատարվե՞լ է՝ կրակ բացվե՞լ է թշնամու ուղղությամբ։ Թե՞ դեռ չենք խախտում թուրքի հետ կառուցողական դիալոգի այս իշխանության ուխտը։ Բայց ես «Չապաեւ» ֆիլմից սովորել եմ, որ սպայի խոսքը չի կարող օճառի պղպջակ լինել։ Սպասում ենք պատասխան հարվածի։ Ցավակցում եմ ավագ ենթասպա Վահանի ընտանիքին»։
Օգոստոսի 10-16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան, որին մասնակցել է 179 աշակերտ` 46 երկրից: ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի:
Քաբուլի Համիդ Քարզայի անվան օդանավակայանից բոլոր առեւտրային չվերթերը դադարեցվել են: Այս մասին այսօր հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանավակայանի հայտարարությունը: Այն նաեւ բովանդակում է կոչ ամբոխ չստեղծելու օդանավակայանում:
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության մի շարք մարզերում սպասվում է հրդեհավտանգ իրավիճակ։
Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում:
2020 թվականի նոյեմբերից Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շուրջօրյա ռեժիմով ապահովել են ավելի քան 58,000 մեքենայի և մոտ 210,000 մարդու տեղաշարժի անվտանգությունը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը Բերձորի միջանցքով, Արցախի սահմանազատման գծի մոտակայքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:
Նիկոլը չկա՝ զբաղված է, չգիտի ինչ պատասխանի, իրեն չի հետաքրքրում և այլն, չգիտեմ՝ ինչ պատճառներով, բայց չկա։ Նրա գործողությունները վաղուց արդեն չեն տեղավորվում տրամաբանության մեջ, և այստեղ ոչինչ անել չենք կարող։ Բայց ընդդիմության պարագայում հարցն այլ է։
Հայաստանում օգոստոսի 16-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 256 նոր դեպք, առողջացել է 188 քաղաքացի, մահացել՝ 7-ը: Մեկ օրում կատարվել է 5415 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 440 147-ի: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: