Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի

Օգոստոսի 10-16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան, որին մասնակցել է 179 աշակերտ` 46 երկրից: ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի:

Միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել է 4 աշակերտ՝ Մարիամ Գրիգորյանը (Երևան, «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան), Ռուբեն Սարգսյանը (Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Ֆոտոն» վարժարան, 11-րդ դասարան), Հովհաննես Ստեփանյանը (Արմավիրի մարզի Նոր Արտագերսի միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան) և Լուսինե Հարությունյանը (Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան): Օլիմպիադան ընթացել է երկու փուլով՝ տեսական և մեկ փորձարարական: Մեդալը նվաճել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Ռուբեն Սարգսյանը։

2021 թվականի «Աշխարհագրություն» առարկայի հերթական միջազգային օլիմպիադան պետք է անցկացվեր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, բայց համավարակով պայմանավորված՝ այն անցկացվել է առցանց: Հայաստանի թիմը օլիմպիադային հեռավար եղանակով միացել է Երևանի Քվանտ վարժարանից:

Օլիմպիական թիմը ղեկավարել են Արսեն Գրիգորյանը (ԵՊՀ) և Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան)։

Նախկինում Հայաստանի դպրոցականները չորս անգամ մասնակցել էին «Աշխարհագրություն» առարկայի միջազգային օլիմպիադաներին, սակայն մեդալների չէին արժանացել։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031