Պայթյունը տեղի է ունեցել Լիբանանի հյուսիս-արևմուտքում գտնվող Աքքարի շրջանում։
Օգոստոսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 558 դեպք, որոնցից 222 613-ն` առողջացած, 4695-ը` մահվան ելքով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը նորամուտը տոնեց իսպանական Լա լիգայում:
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) օգոստոսի 11-ին քննարկել է հրդեհները ցուցադրելու արգելքին չենթարկված հեռուստաալիքների դեմ կիրառվելիք պատժամիջոցների հարցը։
Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող օրը մարդիկ անմահության ավետիսը տանում են ննջեցյալների շիրիմներին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։
Աստվածածնի փոխակերպման տոնը կամ ինչպես ժողովրդի շրջանում շատ տարածված է ասել՝ խաղողօրհնեքը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է:
Ալիևը հաճելիորեն զարմացած է հայաստանյան ընտրությունների արդյունքներից ու կոշտացրել է իր դիրքորոշումն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի, դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:26-ին, մարվել՝ 04:05-ին:
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից մեկն է:
Աշխարհի ամենահայտնի կրիպտոարժույթի՝ բիթքոինի փոխարժեքն ավելացել է 7.07 տոկոսով՝ հասնելով 47 հազար 587 ԱՄՆ դոլարի:
Կանադայի իշխանությունները մտադիր են ընդունել Աֆղանստանի շուրջ 20 հազար քաղաքացիների խոցելի խմբերից, որոնք փախստականի կարգավիճակում են հայտնվել այդ երկրում ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների գործողությունների հետևանքով:
Ամռանը հատկապես հանգստի գոտիներում ծառայություն իրականացնող ոստիկանները քաղաքացիների վարք ու բարքին առավել ուշադիր են, ծառայության մեջ զգոն, ինչն առանձնակի կարևոր է թե՛ հասարակական կարգի ապահովման և թե՛ հանցագործությունների բացահայտման գործում: Նման աչալուրջ ծառայության շնորհիվ օգոստոսի 8-ին ոստիկանության Սևանի բաժնի ՊՊԾ դասակի և ոստիկանության զորքերի ծառայողները թմրանյութ հայտնաբերեցին:
Տանձը և սոխը կտրատել: Տապակել կոճապղպեղի և անանուխի հետ միասին: Ավելացնել նուշի կաթը և եփել: Հենց տանձը փափկի, հարել բլենդերով և քամել:
Մենք բոլորս վազում ենք, վազում ինքնամոռաց, շարունակ մտածում ինչ-որ բան գտնելու մասին ու վազելիս կոցրնում ենք այնքան, որքան որ չենք գտնում: Շարունակ նոր բան փնտրելու մոլուցքը մեզ թույլ չի տալիս հանգիստ ապրել:
Լոնդոնում ընտանի կենդանիների ու նրանց պահողների համար բացվել է բար: «Euronews»-ը տեղեկացնում է, որ բարում այցելուներին տրամադրվում է երկու տիպի ճաշացանկ, որում առկա են կոկտեյլներ ինչպես մարդկանց, այնպես էլ նրանց կենդանիների համար:
Սովորաբար մենք համարում ենք, որ եթե ընկերները մեզ մոտ մարդիկ են, ապա նրանց հետ կարելի է կիսվել յուրաքանչյուր հարցով: Բայց նույնիսկ, եթե ընկերությունն իսկական է, ապա միևնույն է, կա 2 վտանգ, որոնց մասին մենք մոռանում ենք: Դրանց մասին խոսել է Օշոն՝ հղելով Մաքիավելիին:
Արդեն նախկին փոխվարչապետ, բիզնեսն ու պետական կառավարումն իրարից տարանջատելու կոչով պաշտոնից հեռացած Տիգրան Ավինյանի նախկին գրասենյակի ղեկավար Բագատ Բադալյանը շարունակում է իր «Ճաննախագիծ Ինստիտուտ» ՍՊԸ-ով մնալ Կառավարության համար մեկ անձից գնումների համար նախընտրելիների առաջին տասնյակում։
Ոչ միայն «Բարսելոնայի», այլև ամբողջ ֆուտբոլի կենդանի լեգենդ Լիոնել Մեսսին հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին: Նրա հեռանալն ինքնակամ չէր: 2 պատճառ կա՝ կատալոնացիների ֆինանսական խնդիրները և ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները Լա Լիգայում: Այո, Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հրաժարվեց զիջել Լապորտին: Այժմ Լեոն միացել է փարիզյան ակումբին և վերջապես ՊՍԺ-ի համար ապահովում է ժամանակակից «գալակտիկոսի» կարգավիճակ: Բայց արդյո՞ք արգենտինացու հեռանալը «Բարսելոնայից» այդքան վատ է:
Արգենտինայի դաշնային դատախազությունը նախագահական նստավայր կատարած այցելությունների ցանկն է խնդրել լուսանկարի հրապարակումից հետո, որում պետության ղեկավար Ալբերտո Ֆերնանդեսը եւ առաջին տիկինը հյուրերին ընդունում են կարանտինի ժամանակ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատական շրջանակներում:
Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի իշխանությունները հայտարարել են ջրաքիսի բուծման ֆերմայում կորոնավիրուսի բռնկման մասին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է տարածաշրջանի կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունում:
Կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանը, որը շաբաթներ առաջ մեղավոր է ճանաչվել պետական ծառայության դեմ ուղղված ծանր հանցագործություն կատարելու համար, փորձում է լռեցնել մամուլը։
Ոռոգման նպատակով Սևանա լճից 2021թ․ բացթողնման 170 մլն մ³ չափաքանակը նախատեսվում է դարձնել մինչև 245 մլն մ³. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Վալենսիա»-«Խետաֆե» խաղով մեկնարկեց իսպանական Լա լիգայի հերթական մրցաշրջանը, որն ուղեկցվում է հզոր ոգևորությամբ և անհանգիստ սպասումներով: Սուպերլիգան դեռ չի մոռացվել, «Ռեալը» հայց է պատրաստում Լա լիգայի համար, Սերխիո Ռամոսը և Լիոնել Մեսսին տեղափոխվել են Փարիզ, իսկ ամառվա գլխավոր տրանսֆերը դեռ առջևում է:
«Ֆիկտիվ աշխատանքային պայմանագրերի կազմման և այդ գումարների՝ անբարեխիղճ գործատուների և պետական ծառայողների միջև բաշխման ռիսկ կա»,- ասաց Աուդիտորների պալատի նախագահը՝ շեշտելով, որ առանց այս ռիսկային և անարդյունավետ որոշման էլ Հարկային օրենսգրքում նախատեսված է խրախուսման մեխանիզմ հաշմանդամների աշխատավարձի 150 տոկոսի չափով, լրացուցիչ շահութահարկի ծախսերից նվազեցման արտոնություն։
«Ադրբեջանին բոլորովին ձեռնտու չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը, որովհետև Մինսկի խումբն աշխատում էր ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ, այսինքն՝ այնտեղ չկար ճանապարհների ապաշրջափակում և ուրիշ խնդիր։ Հետևաբար, եթե Մինսկի խումբն ակտիվանում է, ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի հարցը լուծված չէ, և Ալիևն ամիսներով անդադար տարբեր քարոզչական հարթակներում պնդելով, որ Արցախի հարցը լուծված է, սուտ է։ Այսինքն՝ Ալիևն ինքն իրեն կհարվածի, եթե գրկաբաց ընդունի Մինսկի խմբին։
Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները օգոստոսի 13-ին Գայի պողոտայից Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 45-ամյա Գագիկ Ս.-ին, որը 2020 թ. ապրիլի 23-ից ՌԴ Տամբովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Կաշառակերությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Hayat Project – Harsaniq / Հարսանիք:
Ճապոնիայի Նագասակի, Սագա և Հիրոսիմա պրեֆեկտուրաներում հորդառատ անձրևների հետևանքով սողանքների ու հեղեղումների սպառնալիքների պատճառով 1.22 մլն մարդու տարհանվելու խորհուրդ է տրվել:
2021 թվականի հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից դեռ ամիսներ առաջ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը որդեգրեց պետական համակարգից իրենց քաղաքական հայացքները չկիսող աշխատակիցներից ազատվելու քաղաքականությունը։