Բաժիններ՝

Քաբուլի օդանավակայանից բոլոր առեւտրային չվերթերը դադարեցվել են

Քաբուլի Համիդ Քարզայի անվան օդանավակայանից բոլոր առեւտրային չվերթերը դադարեցվել են: Այս մասին այսօր հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանավակայանի հայտարարությունը: Այն նաեւ բովանդակում է կոչ ամբոխ չստեղծելու օդանավակայանում:

Flightradar24 պորտալը նաեւ հայտնում է, որ տարբեր ավիաընկերությունների՝ Նյու Դելի ուղեւորվող երկու չվեթեր, որոնց ուղին պետք է անցներ Աֆղանստանով, փոխել են երթուղին՝ շրջանցելով այդ երկիրը:

«Թալիբան» արմատական շարժման զինյալներն, ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների՝ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031