Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչներն ահազանգում են՝ արդեն 3 ժամ է` թշնամին կրակում է Սոթքի ոսկու հանքի և Կութ գյուղի ուղղությամբ:
Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը»:
ԱՄՆ-ն հազարավոր զինվորականներ է ուղարկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայան ՝ իրենց քաղաքացիներին և դաշնակիցներին տարհանելու համար:
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի և հատկապես դելտա շտամի տարածման պատճառով համաճարակային իրավիճակն արդեն գնահատվում է լարված, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճ է արձանագրվում։
Այս առումով մեծ ուրախությամբ տեղեկացա Երևանում դեսպանատուն բացելու Ուրուգվայի որոշման մասին: Մենք ինքներս էլ քննարկում ենք Ուրուգվայում դեսպանատուն բացելու հնարավորությունը, և ձեր որոշմամբ դուք օգնեցիք, որ մենք ավելի շուտ որոշում կայացնենք:
Հեղինակավոր Forbes հանդեսի կողմից հրապարակված միլիարդատերերի հերթական ցանկում տեղ է գտել նաև թուրք միլիարդատեր «Yıldız» հոլդինիգի նախագահ Մուրադ Ուլքերը: Նրա կարողությունը գնահատվում է 6.3 մլրդ դոլար:
Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օձուն-Ստեփանավան ճանապարհով։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 13-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 276 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
Թուրք նախարարը տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան մանրամասն հետևում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Տեղեկատվական պատերազմում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պասիվացել են նաև հայրենի փորձագետները: Օրինակ, ադրբեջանական ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Քարվաճառի (Քելբաջար) շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Չարժե՞ր հետաքննել՝ նրանց մահը վրա է հասել ավտովթարի՞ց, թե՞ հայկական կողմի հակազդող գործողությունների պատճառով:
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանք սկսվեց։ Ծավալուն հետախուզական միջոցառումներ իրականացվեցին։ Քննության առնվեցին հնարավոր բոլոր վարկածները։
Օգոստոսի 14-ին տեղացած ուժեղ կարկուտից Վարդենիս համայնքը զգալի վնասներ է կրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, նախնական տվյալներով տուժել է տնամերձ հողատարածքներում մշակված 230 հեկտար կարտոֆիլի, 56 հեկտար բանջարաբոստանային կուլտուրաների բերքը:
2021թ. օգոստոսի 14-ին, ժամը 02.05-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ մեքենա է կայանված, որից բարձր պայթյունի ձայն է լսվել, իսկ ուղևորները դուրս են եկել ավտոմեքենայից։
ԿԳՄՍ նախարարը հայ-հնդկական մշակութային կապերի ամրապնդման համար առաջարկել է դիտարկել Հայաստանում հնդկական կրթամշակութային կենտրոն հիմնելու հնարավորությունը:
Օգոստոսի 15-ին հաղորդվել էր Լոռու մարզի Լորուտ գյուղի մոտակայքում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի առանց համարանիշի մեքենան կառավարումը կորցնելու հետևանքով ձորակն ընկնելու, ինչպես և Լորուտ և Մարց գյուղերի մի խումբ բնակիչների կողմից խուլիգանություն կատարելու մասին:
Առաջադրվելով որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու՝ նպատակ ունեմ պահպանել ինստիտուտի նախորդ ժամանակահատվածի ձեռքբերումները և ձեզ հետ միասին զարգացնել այն:
2021թ. օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը ՀՀ-ում անցկացվելու են պահեստազորայինների վարժական հավաքներ: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում օրեր առաջ տեղադրվել էր «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ըստ այդմ նախատեսվում է հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել ընդհանուր առմամբ մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց:
Դեռ փետրվարին Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաքննություն է ընթանում «Facebook.com» սոցիալական կայքում «Հրաչ Ջաբրայան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչեր պարունակող ՝ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք… խփեք դավաճանին» հրապարակում կատարելու դեպքի առթիվ»:
«Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Թուրքիայում իշխող կոալիցիայի մաս կազմող Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին խոսել է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը սեպտեմբերի 7-9-ը ներառյալկգործուղվի Լեհաստանի Հանրապետություն՝ Եվրոպան առաջնորդների որոնման մեջ» խորագիրը կրող 30-րդ տնտեսական գիտաժողով/ֆորումին մասնակցելու նպատակով:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի՝ Գագարինավան թաղամասով, Վարսեր գյուղի և Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:
Օգոստոսի 15-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 74-րդ կմ-ին «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել վագոն-տնակին և հայտնվել կանաչապատ հատվածում. 67-ամյա Ռայա Թովմասյանը մահացել է, իսկ 47-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տուժած քաղաքացու՝ մեքենան վարել է Ռայա Թովմասյանը:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հոկտեմբերի վերջ, այն տեղակայված է աշտարակի երրորդ հարկում։
«Սրա դեմ որևէ մեկը խոսե՞լ է, աշխարհը չի՞ տեսնում։ Եթե մուսուլմանական որևէ մզկիթ քանդվեր, ամբողջ աշխարհը ոտքի կկանգներ, բայց այսօր դարավոր հայկական եկեղեցի են պայթեցնում, բայց որևէ զսպող արձագանք չկա։ Մեր սուրբ Ղազանչեցոցը Ադրբեջան պետությունից 50 տարի մեծ է, բայց նա ոչնչացնում է դրա հայկական հետքը»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։
Արտակ Բեգլարյանը, արձագանքելով Իլհամ Ալիևի` թուրքական «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցին, «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում, մասնավորապես, նշել է.
«Մոսկվա» կինոթատրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է հայ մեծանուն դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բարձրագույն դատական խորհուրդն այսօր կարևոր որոշում կայացրեց՝ մերժելով արդարադատության նախարարության միջնորդությունը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։ Գործն ուներ սկզբունքային կարևորություն, քանի որ փորձ էր կատարվում մի հարցազրույցում դատավորի արտահայտած ընդհանուր իրավագիտական դատողությունները ներկայացնել որպես մեկ այլ դատավորի վարույթում քննվող գործին միջամտություն։
Հիշեցնենք, որ նախորդ երկրաշարժերը կրկին նույն գոտում էին գրանցվել՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 3:00-ին, օգոստոսի 15-ին, օգոստոսի 6-ին՝ 3-4 և օգոստոսի 7-ին՝ 4-5 բալ ուժգնությամբ։