Ռուս խաղաղապահներն ապահովել են 58.000-րդ փոխադրամիջոցի անվտանգ անցումը Բերձորի միջանցքով
2020 թվականի նոյեմբերից Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շուրջօրյա ռեժիմով ապահովել են ավելի քան 58,000 մեքենայի և մոտ 210,000 մարդու տեղաշարժի անվտանգությունը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը Բերձորի միջանցքով, Արցախի սահմանազատման գծի մոտակայքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:
«Դիտորդական կետի անձնակազմը վերահսկողություն է իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ, ապահովում Բերձորի միջանցքով մեքենաների տեղաշարժի անվտանգությունը, յուրաքանչյուր մեքենա ստուգվում է, անհրաժեշտության դեպքում՝ խուզարկվում: Անցակետով օրական անցնում է մոտ 200 մեքենա»,-ասել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը:
Ըստ հաղորդագրության՝ ռուս խաղաղապահները «Անցակետ» ամրության համակարգերով հագեցած դիտակետերում պարբերաբար անցկացնում են մարտական պատրաստության դասեր, ինչպես նաև զորավարժություններ՝ խախտումները և հնարավորը հարձակումները կանխելու համար: