Բաժիններ՝

ԱՄՆ-ը լրացուցիչ 1000 զինվորական կտեղափոխի Աֆղանստան

Պենտագոնն արտոնագրել է լրացուցիչ 1000 զինծառայողներ ուղարկել Աֆղանստան: Այս մասին հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները: Խոսքը ԱՄՆ-ի 82 օդադեսանտային դիվիզիայի մարտիկների մասին է:

Այսպիսով, ԱՄՆ-ի ժամանակավոր զորակազմն այս երկրում կհաշվի 6000 մարդ:

Նրանց խնդիրն է՝ ապահովել Քաբուլի օդանավակայանից օտարերկրացիների եւ արտասահմանում ապաստան ստացած աֆղանցիների տարհանումը:

Պենտագոնն այդ որոշումն ընդունել է այն ֆոնին, երբ «Թալիբան» շարժման մարտիկները, օգոստոսի 15-ի երեկոյան դրությամբ, աստիճանաբար ավարտում են Քաբուլը վերահսկողության տակ վերցնելը:

Աֆղանստանի մնացած բոլոր խոշոր քաղաքները նույնպես թալիբների վերահսկողության ներքո են: Ավելի վաղ Քաբուլի օդանավակայանը փակել էին առեւտրային ավիաչվերթների համար: Միեւնույն ժամանակ ամերիկացի զինվորականների ուժերով Քաբուլից տարհանումը շարունակվում է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս