3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավային Սամեբա գյուղի մոտ (Քվեմո Քարթլիի շրջան)՝ Դմանիսի քաղաքից 26 կիլոմետր հեռավորության վրա (104 կմ հեռավորության վրա Թբիլիսիից), հայտնում է երկրի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը:
Կառավարությունը հպարտանում է, որ այս տարի բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են։ Այդ մասին վերջին շրջանում ավելի հաճախակի են սկսել խոսել։ Բայց չեն ասում, թե ինչ կա թաքնված այդ ամենի տակ։
Ադրբեջանցիները միջազգային տարածքում առաջ են տանում “Զանգեզուրի Միջանցք” անվանումը, որն արդեն մտնում է միջազգային փաստաթղթերի մեջ, ու պատահական չի, որ արդեն նոր շրջան ունեն – “Արևելյան Զանգեզուր”: Պարզ է, որ դրանով տարածքային պահանջի համար իրավական հիմք են ստեղծում։ Ու ինչն է ամենահետաքրքիրը, որ արդեն հայկական մամուլում ու ՔՊ-ական պաշտոնյաներն են այդ անվանումն օգտագործում։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանն արդեն Իսպանիայում է:
Հուլիսի 11-ին, ժամը 13:22-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են շրջված հեծանվանավակ։
Տնական լիմոնադ՝ թարխունով և անանուխով:
Իրանում կորոնավիրուսի վարակով պայմանավորված իրադրությունը վատանում է, երկրում հիվանդության հինգերորդ ալիքի բռնկման հավանականություն կա:
Մոսկվայի բնակչներին նախազգուշացրել են կիրակի սպասվող 33 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի և ուլտրամանուշակագույն ճառագայթների մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի ղեկավար Եվգենի Տիշկովեցը:
Սիրիայի Դեր Զորի նահանգի Օմար նավթահանքավում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել: Այս մասին հայտնում է SANA- ն:
Ալեն Լևոնի Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման. ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Տնտեսական վիճակագրությունը շարունակում է հրապարակել այն ցուցանիշները, որ արձանագրվում են մեր տնտեսական կյանքում: Ամեն հրապարակում իր հերթին շարունակում է ապացուցել, որ տնտեսությունը բավական իներցիոն երևույթ է, և որ իշխանությունների խոստումները տնտեսական հեղափոխության ու թռիչքաձև աճի մասին դատարկ խոսքեր դուրս եկան:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համակարծիք չէ 4 քաղաքական ուժերի կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված իրավական հիմնավորումների ու պնդումների հետ և գտնում է, որ դիմումների պահանջները ենթակա են մերժման։
Այցելուների համար պայքարում հյուրանոցների սեփականատերերը գնալով բարդացնում են ինտերիերի դիզայը՝ ստեղծելով շքեղ սենյակներ աներևակայելի էկզոտիկ վայրերում:
Ճապոնիայի ամենախոշոր ավիափոխադրող ընկերությունը՝ Japan Airlines, պլանավորում է մինչև 2025 թվականը սկսել թռչող ավտոմեքենաների կոմերցիոն օգտագործումը:
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 15:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.72⁰ և արևելյան երկայնության 45.20⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի` Վայոց ձորի Ելփին գյուղից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
Ոստիկաններն անտեղի բաժին են կանչում որոտանցիներին ու փորձում ցուցմունք կորզել նրանցից վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանի դեմ։ Պատրաստվում են թողնել գյուղը, թե չազատեն գյուղապետին։ Հող հանձնողներին կանչում են ապրելու թուրքի բերան Որոտանում։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը աղիների մեկ շաբաթ առաջ արված վիրահատությունից հետո առաջին անգամ, հուլիսի 11-ին կեսօրին մոտ անգամ հայտնվել է հավատացյալների առջև Հռոմի «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցի 11-րդ հարկի պատշգամբում. այդ հիվանդանոցում է գտնվում նրա հիվանդասենյակը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հավատացյալների հետ Սրբազան Քահանայապետի ավանդական հանդիպման ուղիղ հեռարձակումը «Տիրոջ հրեշտակը» կեսօրյա աղոթքի կապակցությամբ իրականացրել են Սուրբ Աթոռի Vatican Media հեռուստաընկերությունը և իտալական RAI պետական հեռուստատեսությունը: Սովորաբար այդ աղոթքը Հռոմի պապը կիրակի Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից է բարձրացնում։
Բիթլզից մինչև Վուդի Ալեն, Վահան Տերյանից մինչև Մարկ Շագալ, լավագույն արտիստները լավագույններից ստեղծել են իրենց մեծագույն աշխատանքները՝ ոգեշնչված սիրուց:
Մեր զրույցին հաջորդող գիշերը ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը մեկնեց Կաննի կինոփառատոնի կինոշուկա՝նոր կինոնախագծերի զարգացման համար: Հեռու շքեղ տոնակատարությունից՝ մեր գողտրիկ քաղաքի կենտրոնում վերջինիս հետ «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցեցինք հոգևոր վերածննդի կարևորության, հայ ազգի բացառիկության մասին և ոչ միայն:
Կարեն Ճշմարիտըանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մուկուչյան Տիգրանին փոխանցեք` եթե կարող է, թող խոսելիս նայի Դավիթ Հարությունյանի աչքերի մեջ:
Ադրբեջանական լրատվամիջոցները Շուշիի՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ղազանչեցոց տաճարը ներկայացնում են որպես Ռուս Ուղղափառ եկեղեցի:
Ժուլիեն Դուվյեն (Julien Douvie) ֆրանսիացի գրաֆիկ դիզայներ է: Վերջինս ավանդական լուսանկարչությունը համադրում է անիմացիայի տարրերով, որոնք ստեղծում են կենդանի լուսանկարի էֆեկտ:
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3 մագնիտուդով երկրաշարժ:
Թատերասեր հասարակությանը դրական հույզեր փոխանցելու, կյանքի ամեն ակնթարթը գնահատելու և արժևորելու կոչով ու նպատակով ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում բեմադրում է ֆրանսիացի, բելգիացի գրող, դրամատուրգ Էրիկ Էմանուել Շմիթի «Օսկարը և վարդագույն տիկինը» ստեղծագործության մոտիվներով համանուն ներկայացումը:
Ադրբեջանում ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելու պաշտոնական Բաքվի հրավերից: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախօրեին ադրբեջանական կառավարությունը 46 երկրի դեսպանների հրավիրել էր այցելել Ֆիզուլի (Վարանդա) և Շուշի:
Հուլիսի 11-16-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ամեն ինչ այ էս մակարդակի է արել իրավապահ համակարգը, դրա համար իրավունքն ու օրինականությունը դեֆիցիտ են։
Թուրքիայի Վանի նահանգի Մուրադիե շրջանում անօրինական միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսի վթարի արդյունքում 12 մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել, տեղեկացնում է «Անադոլու»-ն:
Հոր և դստեր միջև հարաբերությունները միշտ էլ առանձնահատուկ են:
Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները 44-օրյա պատերազմից հետո իրենց որդիներին տեսնելու կամ հայրենիք վերադարձնելու հույսը կորցրել են։ Պատերազմից հետո, երբ հայկական կողմն ունեցավ բազմաթիվ անհայտ կորած ու գերեվարված զինվորներ, 90-ականներին անհայտ կորած ու գերեվարված անձանց ծնողները, թողած իրենց որդիներին, սկսեցին մտածել 18-20 տարեկան տղաների մասին, որոնց վերաբերյալ Ադրբեջանն ամեն օր դաժան տեսանյութեր էր տարածում։