Դիմակավորված, ինքնաձիգներով անձինք Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ, երեք պատերազմների մասնակից Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին, նկարահանել եւ ձերբակալել: Ընդ որում, նա այդ պահին պատրաստվում էր փաստաբանի հետ ներս մտնել ոստիկանություն: նիկոլն անում է այն ամենը, ինչը հայտարարում էր քարոզարշավի ժամանակ՝ քաղաքական եւ քաղաքացիական վենդետաներ, պառկեցնել գետնին, ջարդել…
«ԼՂ խնդիրը չի վերացել. Ալիևը շարունակելու է «խաղալ» ՀՀ ներքաղաքական դաշտում». Իսկանդարյան
Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ բողոքների քննության չորրորդ օրն է: Նախորդ օրերին ՍԴ-ում դիմումների վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել ու պատասխանել կողմերի հարցերին դիմող 4 ուժի ներկայացուցիչները և պատասխանող կողմը:
Ջո Բայդենի իշխանության գլուխ անցնելուց հետո ԱՄՆ-ի զորքերն Աֆղանստանում թողնում են միլիարդավոր դոլարների զենք եւ սարքավորումներ, որոնք ընկնում են «Թալիբան» արմատական շարժման ձեռքը:
«Եթե անգամ ՍԴ-ի որոշումը էկզոտիկ լինի, քան ես կարող եմ պատկերացնել, դա չի փոխի քաղաքական իրավիճակը». Ալեքսանդր Իսկանդարյան
Զինծառայողների մասնակցությամբ տեսանյութից ուղորդումների մասին դատողություն միանշանակ չի փաստվում. Մուկուչյան:
«Սահմանազատման և կոմունիկացիաների հետ կապված գործընթացները կշարունակվեն ՌԴ-ի ճնշմամբ». Ալեքսանդր Իսկանդարյան
«Այսօր Սուրենի պաշտպանը հայտարարեց, որ 15 օրից նորից են գործը նայելու։ Ժողովուրդը որոշել էր ճանապարհ փակել՝ ի նշան բողոքի, բայց պաշտպանի այդ հայտարարությունից հետո որոշեց չփակել։ Իրավապահները նրան ձերբակալել են ու հիմնավորում են, թե ազատ չեն արձակում, որպեսզի գործին չխոչընդոտի։ Նա Գորիսի բանտում է, չեմ հասկանում՝ ինչպե՞ս պետք է գործին խոչընդոտի»,- նշեց Սեյրան Օհանջանյանը։
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է 108107 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 77449, երկրորդ դեղաչափ` 30658։
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի շրջանում (Ֆիզուլի) աշխատանքներ իրականացնելիս ականի վրա պայթել է Եվլախի շրջանի մի բնակիչ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են բողոքներ, որ վերջին օրերին Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարբեր բնակիչների իրավապահ մարմինները բերման են ենթարկում և հարկադրում տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայտնում եմ, որ Մխիթար Զաքարյանի՝ խայտառակ ապօրինի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան, դեռևս որևէ դատավորի չի մակագրվել, ինչպես նաև ժամը 14։00-ին Մխիթար Զաքարյանին մասնակցությամբ քննչական գործողություններ պետք է տեղի ունենան ՀՀ քննչական կոմիտեի շենքում»։
Ընտրություններին չմասնակցած քաղաքացիները այդ ձևով են արտահայտում իրենց վերաբերմունքը. Մուկուչյան:
Բաքվում հետաձգվել է հայ ռազմագերիների նկատմամբ դատավարության հերթական նիստը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատալսումը հետաձգվել է մեղադրյալների փաստաբաններից մեկի չներկայանալու պատճառով:
Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ԼՂ հիմնախնդրի, սահմանազատման գործընթացի և հետընտրական Հայաստանի մասին:
Հունիսի 19-ի Նիկոլ Փաշինյանի ելույթը դիտել էինք որպես լռության օրվա կանոնի խախտում. Մուկուչյան:
Արձանագրվել է թունավորման 8 դեպք:
Հուլիսի 12-ին, ժամը 08։46-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետից ծուխ է նկատվում։
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուխտավորները և Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այցելել են Ամարաս և Գանձասար վանական համալիրներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Ինչո՞ւ եք կոնկրետ 83տեղամասում վերահաշվարկ կատարել ու չեք շարունակել. Գալստյանի հարցերը՝ Մուկուչյանին
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում հայտնաբերվել և կանխվել է ավելի քան 34 կգ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցների և դրանց համար նախատեսված տուփերի անօրինական ներմուծման դեպք:
Սյունիքի համայնքների ղեկավարների դեմ սկսած իշխանական արշավն ավելի շատ ահաբեկչություն է հիշեցնում, քան վրեժ, վենդետա կամ զուտ փոքր մարդու քմահաճույք։
Չմոռանանք, որ Քննչական կոմիտեի ամենաթարմ ծառայությունը կապիտուլյանտին եղել է ընտրություններում անհայրենիք Նիկոլի ֆաս հրահանգով «որակյալ» աշխատանքը։
Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 71 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226 459-ի:
Հուլիսի 10-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ իրար են բախվել «Տոյոտա Կորոլա» և «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա Էլիսոնի» 18-ամյա ուղևոր Սամվել Ղազարյանը մահացել է, իսկ վարորդները և «Տոյոտա Կորոլայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գործողության եւ համերաշխության կուսակցությունը (ԳՀԿ), որը պաշտպանում է Մոլոդովայի նախագահ Մայա Սանդուին, խորհրդարանի ընտրություններում ստանում է քվեների 52,53 տոկոսը եւ կկարողանա ինքնուրույն կազմել կառավարություն: Հուլիսի 12-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հուլիսի 11-ին կայցած քվեարկության արդյունքներով քվեաթերթիկների 99,58 տոկոսի մշակումից հետո։
Հայկ Գրիգորյանը կազատվի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից:
Կուբայի պետական հեռուստատեսությունը հուլիսի 11-ին հաղորդել է, որ հանրապետության մի քանի քաղաքներում տեղի են ունեցել անկարգություններ, որոնց մասնակիցները թալանել են մի շարք խանութներ։Եթերում ցուցադրվել են նյութեր, որոնցում երեւում է, թե ինչպես են մի խումբ ջարդարարներ ջարդում ցուցափեղերը եւ տանում մթերքները:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին:
Հուլիսի 13-ին` ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Զառիթափ համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։