
Տնական լիմոնադ՝ թարխունով և անանուխով

Բաղադրիչներ
1. Ջուր – 1.5 լ
2. Թարխուն – 5 գ (տերև)
3. Անանուխ – 10 գ (տերև)
4. Շաքարավազ – 120 գ
5. Կիտրոն – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Պատրաստել անհրաժեշտ բաղադրիչները: Թարխունի և անանուխի տերևները, կիտրոնը լվանալ:
2. Թարխունի և անանուխի տերևների վրա 1 թ/գ շաքարավազ լցնել և տրորել:
3. Կիտրոնի կեղևը հեռացնել, հյութը քամել:
4. Թարխունի և անանուխի տերևների և կիտրոնի կեղևի վրա ջուր լցնել, ավելացնել շաքարավազը: Հասցնել եռման, եփել 5 րոպե, սառեցնել և քամել:
5. Ավելացնել կիտրոնի հյութը, սառեցնել: Մատուցելիս ավելացնել սառույց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը