Ճապոնիայում մտադիր են գործարկել թռչող ավտոմեքենաների կոմերցիոն ծրագիր
Ճապոնիայի ամենախոշոր ավիափոխադրող ընկերությունը՝ Japan Airlines, պլանավորում է մինչև 2025 թվականը սկսել թռչող ավտոմեքենաների կոմերցիոն օգտագործումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Առաջին փուլում ծրագրվում է թողարկել ուղևորներին օդանավակայանից դեպի Միէ պրեֆեկտուրա տեղափոխման ծառայությունը:
Երկրում երկրորդ ամենամեծ ավիափոխադրող All Nippon Airways կորպորացիան ևս ուսումնասիրում է մինչև 2025 թվականը նման ծառայություն ստեղծելու հնարավորությունը: