Վարազդատ Հարոյանը միացել է «Կադիս»-ին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանն արդեն Իսպանիայում է:
28-ամյա պաշտպանն արդեն միացել իսպանական «Կադիս»-ին: Հայ ֆուտբոլիստը բժշկական հետազոտություն է անցել և թեստավորվել է: «Կադիս»-ը հուլիսի 12-ից կսկսվի նախապատրաստվել Լա լիգայի նոր մրցաշրջանին:
Հարոյանի «Կադիս»-ի հետ կնքած պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Նա երկրորդ հայ ֆուտբոլիստն է Արազ Օզբիլիսից հետո, ով հանդես կգա Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում: Վարազդատ Հարոյանը ձմռանն էր միացել ղազախական «Աստանա»-ին` հեռանալով ռուսաստանյան «Տոբոլ»-ից: Հայ պաշտպանը Ղազախստանի այս առաջնությունում մասնակցել է 8 խաղի և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:
«Կադիս»-ը հիմնադրվել է 1910 թվականին: Արդեն ավարտված մրցաշրջանում թիմը 12-րդն էր: