Ինչպե՞ս կարող էի ժեխի հարսանիքին լինել. ես գնացել էի՝ զենք, և ոչ թե՝ շիշ բռնողի հարսանիքի. Պավլիկ Մանուկյան

Երեկ կայացել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքը։

Համացանցում այդ հարսանիքից տարածված լուսանկարներից մի քանիսում, ի թիվս այլոց, նաև երևում էր «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը։ Երեկվանից համացանցում տարածվում էին լուրեր, որ Պավլիկ Մանուկյանը  ևս մասնակցել է Հայկ Սարգսյանի հարսանիքին։

168.am հետ զրույցում Մանուկյանը հերքեց համացանցում տարածվող տեղեկությունները, թե ինքը մասնակցել  է այդ հարսանիքին։

«Երեկ ես այդ նույն եկեղեցում մասնակցել եմ իմ զինվորի՝ Մակարյան Արամի հարսանիքին։ Նրանք էլ (Հայկ Սարգսյանը,- Ա.Ս..) այդ եկեղեցում էին, երբ ներս մտան եկեղեցի, ես դուրս եկա և Սաղմոսավանքի բակում էի կանգնել։ Ինչպե՞ս կարող եմ ես այդ ժեխի հարսանիքին մասնակցել, ես գնացել եմ՝ զենք, և ոչ թե՝ շիշ բռնողի հարսանիքի»,- ասաց Մանուկյանը։

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս