Բաժիններ՝

60.000 դրամից մինչև 8 մլն դրամ. «Գոլդ» համարանիշ ձեռք բերելու համար, մի քանի օր է, Ճանապարհային ոստիկանությունում հերթ է

Ճանապարհային ոստիկանությունում թանկարժեք, այսպես կոչված՝ «գոլդ» համարանիշ ձեռք բերելու համար, մի քանի օր է, հերթ է:

168.am-ի տեղեկություններով, արդեն մեկ շաբաթ հերթ է, և Հաշվառման քննական բաժինը (ՀՔԲ) գրեթե այլ գործարք չի կատարում: Հուլիսի 6-ից սկսվել է ոսկե համարանիշների հատկացումը:

Պարզվում է՝ մոտ երկու տարի համարանիշների նոր սերիաներ չեն եղել, իսկ երբ նորերը դուրս են եկել, առաջին օրը թանկ համարների մոտ 50%-ը վաճառվել է, այսինքն՝ մեկ օրում մեծ մասը գնել են: Այն դեպքում, երբ այդքան համարանիշ սովորաբար մեկ տարում է վաճառվում:

Վարորդները կրկնվող թվեր են ընտրում, և դրանց բարձր գինը շատերին չի զսպում: Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների գները սկսվում են 60.000 դրամից, հասնում է՝ մինչև կրկնվող նույն թվի ու տառի համար՝ 8 մլն դրամի։

Քաղաքացիներից շատերին զարմացրել է այն փաստը, որ մարդիկ կարող են, օրինակ, 600.000 դրամ վճարել ու համարանիշ գնել, սակայն ուրախ են մեկ հարցում՝ բյուջեն կլցվի:

«Ինչ տխուր է մեր ազգի վիճակը։ Փոխանակ գիտությամբ, մշակույթով զբաղվեն՝ համարանիշներով են զբաղվում։ Հետո էլ կասեն՝ փող չկա, բայց 8 միլիոնանոց պետհամարանիշ են գնում: 20 տարվա «Մերսեդեսի» վրա գոլդ համարով ինքնահաստատվող մարդիկ են: Հերթական ցուցամոլությունը։ Ապրեք ձեր, ոչ թե ուրիշների մոտ ձեզ ցույց տալու համար»,- սոցիալական ցանցերում արձագանքել են քաղաքացիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս