Չգիտես ինչու, Արման Դիլանյանը վիրավորվել էր Դավիթ Հարությունյանի եզրափակիչ ելույթից, և մինչ նախորդ 5 օրերի ընթացքում իշխանական մամուլն ու իշխանական և մերձիշխանական գործիչները ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին էին մեղադրում կողմնապահ դիրքորոշում ունենալու մեջ, այսօր ՍԴ նախագահը հանդես եկավ որպես 3-րդ կողմի ներկայացուցիչ՝ Ռուստամ Բադասյանին ու Սուրեն Գրիգորյանին զուգահեռ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Բռնվե՛ք մարդիկ, այն օրը երբ մեկ զինվոր է զոհվում, երկու զինվոր է անհետ կորում, այն երկրում այսօր սպա է կրճատվում, որ տնտեսում ունենա, այն երկիրը որտեղ զինվորը այսօր չունի տարրական կեցության պայմաններ ու անհատներս ենք հասցնում ծխախոտից մինչև վրան, վրանից մինչև շոր ու կոշիկ, մարդիկ օրենք են բերում պատգամավորակամ գումարը 50․000–ից դարձնեն 250.000։
Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն անդրադարձել է «Ֆեհերվարի» դեմ առաջիկա խաղին:
Երեխան գտնվում է ծանր վիճակում, մեկ շաբաթից լիովին կարող ենք գնահատել նրա առողջական վիճակը:
ՀՀ ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 15-ին կգումարի արտահերթ նիստ:
ՊՆ փոխանցմամբ, հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։
Սև լճի տարածքում անհետացել են 2 հայ զինծառայողներ
Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։
Մեր թղթակիցը տեղեկացնում է՝ ԱԱԾ «Ալֆա» ջոկատը ներխուժել է ԶՊՄԿ ու ահաբեկել աշխատակիցներին: Ապօրինի խուզարկություններ են կատարել, որոշ աշխատակիցների ու անվտանգության աշխատողների բերման են ենթարկել, աշխատակիցներին չեն թողնում մտնել կոմբինատ, կանանց դուրս են հանում, իսկ ներս մտնել ցանկացողներին ասում են, որ կոմբինատը չի աշխատում:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը սահմանելու մասին» որոշում է ընդունել:
ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է ընթացիկ եզրակացություն՝ ՀՀ Առողջապահության նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև նախարարության ներքին գործուղումներին, որտեղ ևս մի շարք խախտումներ են հայտնաբերվել։
Հուլիսի 14-15-ին՝ շրջանների զգալի մասում, 16-18-ը հիմնականում կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը:
Չեմ ընդունում Ձեր մարտավարությունը. ՍԴ նախագահի արձագանքը Դավիթ Հարությունյանի եզրափակիչ ելույթին
Մեր Անկախության հռչակագիրը միապետության մասին չի եղել. Արամ Վարդևանյանի եզրափակիչ ելույթը ՍԴ-ում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 14-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Նախիջևանի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հայկական կողմի կրակից վիրավորում է ստացել զինծառայող Մարդանլը Իբադուլլա Մահսուդ օղլուն (Mərdanlı İbadulla Məhsud oğlu)։
Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչո՞ւ հենց Երասխ: Երասխը դիտարկվում է որպես Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի առանցքային կետերից մեկը, ինչի մասին խոսել է նաև Իրանի արտգործնախարար Զարիֆը երկու ամիս առաջ Երևանում: Մասնավորապես, նա ընդգծել է տարածաշրջանում նոր տրանսպորտային ճարտարապետության ձևավորման անհրաժեշտությունը՝ դրա հիմքում դնելով Իրան-Նախիջևան-Հայաստան-Վրաստան (Թեհրան-Ջուլֆա-Երասխ-Երևան-Թբիլիսի) երկաթուղու նախագիծը:
Հուլիսի 14-ին, ժամը 13:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում՝ շատրվանների մոտ, ծառից կախված քաղաքացի կա։
«Նա ուղղակի հրահանգ է տալիս իրեն կից կառույցներին՝ քննչական մարմիններին, ոստիկանությանը, ԱԱԾ-ին, որ այդ մարդկանց ուղղակի պետք է բռնեն, ինչ ուզում է անեն, քրեական գործ հարուցեն։ Եվ այդ իրավապահները սկսում են, այսպես ասած, հորինել այդ քրեական գործերը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին:
Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ու չմոռանանք նաև, որ Թուրքիայի հետ «ախպերությունը» ենթադրելու է նաև, այսպես կոչված, «դիշ քիրասի»՝ ատամնավարձ վճարել, որը, ըստ կարգի, տալու ենք էն թուրքերին, որոնք լայաղ կանեն մտնեն մեր տներն ու ուտեն մեր հացը։
Հուլիսի 9-ին Շուշի կատարած այցի կապակցությամբ Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին Հայաստանի արտգործնախարարության կողմից բողոքի նոտայի հղումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «այս երկիրը դեռ միջազգային իրավունքին հակասող և տարածքային պահանջներից բխող դիրքորոշում է ցույց տալիս» (չակերտները-Խմբ.): Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ Նասրիյա քաղաքի Իմամ ալ Հուսեյն հիվանդանոցում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ:
Հուլիսի 14-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP)՝ Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանի գրասենյակի վրա:
Հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում շտաբային բանակցություններ անցկացնելու նպատակով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Ութերորդ թեզի հետ կապված՝ ես կհրավիրեի Բարձր դատարանի ուշադրությունը այն փաստի վրա, որ, թեև դատաքննության ընթացքում հստակ ապացուցվեց, որ Հանրային հեռուստատեսության պաշտոնյաները մեր դաշինքի տեսահոլովակը սահմանված օրը չհեռարձակելով՝ կատարել են Քրեական օրենսգրքով սահմանված արարք, դատախազությունն անգամ այստեղ բարձրաձայնելուց հետո, որևէ քայլ չձեռնարկեց այդ արարքին քրեաիրավական գնահատական տալու համար, ինչով մեկ անգամ ևս իր գործողություններով ապացուցեց իր կողմնակալության մասին մեր պնդումը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն առաջադրել է Արիզոնա նահանգի նախկին սենատոր Յեֆֆ Ֆլեյքի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար։ Ըստ տեղեկության, եթե ԱՄՆ սենատը իր հավանությունը տա Բայդենի թեկնածուին, ապա Ֆլեյքը կնշանակվի ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սահմանին զոհ ունենք։ Ադրբեջանցիները նոր առաջխաղացում են պատրաստում։ Հատկանշական է՝ Տիգրանաշենի հատվածում, որը Նիկոլն ադրբեջանական անկլավ է համարում։ Ի դեպ, աննախադեպ է՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է զոհի մասին, բայց անուն չի նշում, դիվադադար անելով այդ գծում ծառայող բազում զինվորների հարազատներին։