ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական՝ մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչներ Գ.Ա-ն և Մ.Բ-ն ֆեյսբուքյան օգտատերերից խարդախությամբ գումարներ հափշտակելու դիտավորությամբ միավորել են իրենց ջանքերը, ձևավորել կազմակերպված կայուն խումբ, մշակել են հանցավոր սխեմա՝ նպատակ ունենալով խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով տարբեր անձանցից հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ։
ՎՏԲ-Հայաստան Բանկը գեղեցիկ հյուրասիրությամբ մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) շրջանավարտների դիպլոմների շնորհման տոնական արարողությանը: Միջոցառման ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցները խոսեցին թափուր աշխատատեղերի, աշխատանքային պայմանների և կարիերայի զարգացման հնարավորությունների մասին, որոնք երիտասարդ մասնագետներին ներկայացնում է երկրի խոշորագույն բանկերից մեկը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՔԿ արդեն նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին՝ վերջին երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: «Ուզում եմ ընդգծել, որ պարոն Գրիգորյանի մասնագիտական և մարդկային հատկանիշները շատ բարձր եմ գնահատում և պիտի ասեմ, որ մենք արդեն խոսել ենք՝ պարոն Գրիգորյանի ներուժը կներառվի պետական կառավարման համակարգում, այդ հարցն առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը հուլիսի 14-ին այցելել է ԱՀ ջրային կոմիտե և կառույցի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ նախագահ Գեորգի Հայրիյանին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
ՊՆ-ին հորդորում եմ նման հաղորդագրություններ տարածելիս զոհվածի անունը ներկայացնել, որովհետև առաջին հերթին էթիկայի խնդիր կա:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննության 6-րդ օրն է. ՈՒՂԻՂ:
Այսօր՝ հուլիսի 14-ին, Յասամալի շրջանի դատարանում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ քրեական գործով դատավարությունը:
Հայաստանում հուլիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 189 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226 756-ի:
Սամվել Բաբայանն, իհարկե, ցանկանում էր դառնալ Պաշտպանության նախարար, սակայն այդ պաշտոնին նրա նշանակումը հնարավոր չէ ոչ միայն այն պատճառով, որ իշխանությունները չեն վստահի զորքերի քաղաքական կառավարումը բավական ինքնուրույն ու անկանխատեսելի վարքագծի համբավ հանած գեներալին, այլ նաև այն պատճառով, որ նրա մուտքն արգելված է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի տարածք, ինչը լրացուցիչ խոչընդոտներ ու դժվարություններ կարող է առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում:
168.am-ի տեղեկություններով` այս պահին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածք են ներխուժել ու կոմբինատի` դեպարտամենտներից մեկի ղեկավարի աշխատասենյակն են խուզարկում Ազգային անվտանգության ծառայության հսկայաքանակ աշխատակիցներ ու քննիչներ ու ապօրինի կերպով արգելում են, որ այդ գործողություններին մասնակցեն փաստաբանները։
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին՝ Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ։
Երեկ 168.am-ը գրել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է մուտքագրվել Սյունիքի Սիսիան համայնքի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին համաձայնություն ստանալու միջնորդությունը:
Մնացել ենք մենք: Ի տարբերություն Վրաստանի և ասենք Ուկրաինայի, Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի: Սա բարդացելու է Ռուսաստանի գործը, հեշտացնելու Թուրքիայինը: Սա է գլոբալ պլանը և ամեն փոքր քայլ գնում է այս ճանապարհով:
Հուլիսի 13-ին, ժամը 16։50-ից 19։56-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, գովազդային վահանակներ, ծխատար և անձրևատար խողովակներ։
Հուլիսի 14-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի արեւելյան մասում, որտեղ բարձր սեյսմիկ ակտիվություն է նշվել:
Առնվազն 17 մարդ է հյուրանոցի փլուզման զոհ դարձել Չինաստանի Ցզյանսուի արեւելյան նահանգում:
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասված է որոշման տեքստում:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մանրամասներ է ներկայացրել Շուշիի մոտակայքում հուլիսի 13-ին գիշերն արձանագրված կրակոցների դեպքից:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։
Մենք տեղեկացրել էինք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է մեդիահոլդինգ հիմնել։ Զոհրաբյանն այդ տեղեկությունը չէր հերքել, սակայն մանրամասներ չէր ասել։
ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի պահանջներից մեկն էլ մանդատների բաշխման նոր կարգ սահմանելն է, ՍԴ-ն, ըստ օրենքի, ունի նման լիազորություն։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հուլիսի 14-ին, ժամը 03:42-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: