
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա ուղևորը մահացել է

Հունիսի 10-ին, ժամը 20.00-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 88-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 52-ամյա վարորդը և երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 22-ամյա ուղևորուհի Սյուզաննա Գրիգորյանը մահացել է: Կատարվում է քննություն։