Բաժիններ՝

«Ալաշկերտը» վերսկսել է մարզումները

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» վերսկսել է մարզումները: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտն» իրավունք է ստացել հանդես գալու ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, որի վիճակահանությունը կկայանա հունիսի 15-ին: Հայաստանի չեմպիոնի հնարավոր մրցակիցները կարող են լինել` «Բուդյո Գլիմտը» (Նորվեգիա), «Շեմրոկ Ռովերսը» (Իռլանդիա), «Համրուն Սպարտանսը» (Մալթա), «Տեուտան» («Ալբանիա), «Բորացը» (Բոսնիա-Հերցեգովինա), «Վալյուրը» (Իսլանդիա), ՀԻԿ-ը (Ֆինլանդիա), «Ռիգան» (Լատվիա), «Մուրան» (Սլովենիա), «Շախտյորը» (Սոլիգորսկ, Բելառուս), «Լինֆիլդը» (Հյուսիսային Իռլանդիա), «Ֆոլան» (Լյուքսեմբուրգ), «Մաքաբի Հայֆան» (Իսրայել) և «Քոնաս-Կի Նոմանսը» (Ուելս):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս