Ի՞նչ պահանջներ է ներկայացրել Խավին «Բարսելոնան» գլխավորելու համար
Կատալոնական «Բարսելոնայում» խնդիրները շարունակվում են։ Արդեն իսկ շատ արդիական է Ռոնալդ Կումանին հեռացնելը և նոր գլխավոր մարզիչ գտնելը։ Նախագահի պաշտոնին վերադարձած Ժոան Լապորտոն վստահում էր Կումանին, բայց արդյունքները չեն գոհացնում։ Ամենահավանական տարբերակներից մեկը կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ Խավիի վերադարձն է։ «Ալ-Սաադ» ակումբի ներկայիս մարզիչն ակումբը գլխավորելուց առաջ մի քանի պայմաններ է առաջ քաշել։
1. Առավելագույն հսկողություն սպորտի բաժնի նկատմամբ
Ըստ այս պահանջի՝ Խավին իր վրա պետք է վերցներ մարզական տնօրենի պարտականությունների մի մասը, ներառյալ հարցեր` ֆուտբոլիստների գնման/վաճառքի վերաբերյալ: Այսինքն, Խավին իր անձնակազմով կաշխատի և կխթանի ակումբային փիլիսոփայությունը բոլոր մակարդակներում: Այս պահանջով Խավին ուզում էր ավելի մեծ ազդեցություն ունենալ ակումբի մարզական գործընթացների վրա:
2. Ժոան Վիլլայի վերադարձը
Վիլլան համարվում է «Բարսելոնայի» մոդելային համակարգի հայրերից մեկը. ամբողջ համակարգը՝ երիտասարդական հավաքականներով, որոնց մանկուց սկսում են մարզել խաղացողներին թիմի խաղաոճով` մեծ ճնշումով և կարճ փոխանցումներով: 66-ամյա մասնագետն ակումբում աշխատել է չորս տասնամյակ: Օրինակ, նույն Խավին նրան անվանում է իր ֆուտբոլային հայր:
2018 թվականի ամռանը թիմը չի թարմացրել պայմանագիրը Վիլլայի հետ․ ենթադրվում է, որ ակումբի ղեկավարությունը ցանկանում էր նոր մոդել ներմուծել ակադեմիայում: Արդյունք դեռևս չկա:
3. Կառլես Պույոլի վերադարձը
Սա միակ բանն է, որ պարզ է։ Հայտնի չէ, թե ինչու էր Խավին ուզում կատալոնական թիմի նախկին ավագի վերադարձը, ով վաղուց ավարտել է կարիերան։
4. Հրավիրել Ժորդի Կրոյֆին
Ինչպես Պույոլի դեպքում, այստեղ ևս պարզ չէ, թե ինչի համար էր Խավին ուզում իր թիմում տեսնել հոլանդացուն։
Բայց Կրոյֆ ավագը միշտ պնդում էր, որ ակումբը պետք է ավելի շատ դիմի ակադեմիային և խաղացողների մեջ ինքնություն զարգացնի: Ժորդին լավ գիտի իր հոր կարծիքը. հարցազրույցներում նա հաճախ է պատմում այդ մասին: Նման դաշնակիցը կօգնի նոր մարզչին ակումբի վերակազմավորման գործում:
5. Խավիի եղբայրը՝ մարզչական շտաբում
Հիմա Օսկարը Խավիի օգնականն է «Ալ-Սաադ» ակումբում։
6. Վերահսկողություն երիտասարդական թիմերի և ակադեմիայի ողջ հիերարխիայի վրա
Խավին բազմաթիվ հարցազրույցներում ասել է, որ «Բարսայի» ակադեմիայի ուսանողներն ավելի հեշտությամբ են ընդունում այն ֆուտբոլը, որը սահմանել է Գվարդիոլան, նրանք պատվաստվել են մանկուց: Հետևաբար՝ Անրիի, Աբիդալի և այլ թոփ-ֆուտբոլիստների համար սկզբում դժվար էր ակումբում:
Այլ պահանջներից ելնելով՝ արդեն պարզ է, թե ինչպես է Խավին տեսնում «Բարսելոնայի» զարգացումը: Սա վերադարձ է այն հատուկ ուղի, որի մասին խոսել են Կրոյֆը և Գվարդիոլան: Առանց ակադեմիայի, որը հիմքում տաղանդն է, այս ամենն անհնար է։
7. Ակումբում բժշկական համակարգի բարեփոխում՝ աշխատանքից հեռացնելով ներկայիս ղեկավարին
Այժմ բժշկական բաժանմունքը ղեկավարում է Ռիկարդ Պրունան. նա ակումբում է 1997 թվականից: Նա պատասխանատու է ամբողջ համակարգի համար 2007 թվականից: Ըստ երևույթին, Խավին կարծում է, որ Պրունան չի կատարում իր պարտականությունները: «Բարսելոնայում» վնասվածքների քանակը և որոշ ֆուտբոլիստների քրոնիկ խնդիրները (օրինակ՝ Ուսման Դեմբելեն) հուշում են, որ դժգոհության պատճառներ կան:
Սիրարփի Աղաբաբյան