«44 օրյա խաբեությունից հետո, մեզ նորից խաբեցին». Կարեն Ավագյան
Երեկ երեկոյան միայն կապիտուլյանտը որոշեց հերքել սեփական պատվերով գրված ՊՆ հաղորդագրությունը։ 44 օրյա խաբեությունից հետո, մեզ նորից խաբեցին։ Ու ինչպես նոյեմբերի 9-ն երեկ էլ կեսգիշերին հայտարարեցին, որ ՀՀ պետական սահմանը խախտվել է։
Ուրիշ ապացույց պետք չէ այն բանի, որ կապիտուլյանտը չի գոհացել Հայաստանի ծնկած վիճակից։ Նրան ավելին է պետք՝վերացած Հայաստան։
Մի թե ձե՞զ էլ է պետք ծնկած Հայաստանը վերացնել։ Կարծում եմ ուղիղ հակառակը։ Մեզ պետք է ծնկած Հայաստանը ոտքի կանգնեցնել։
Դրա համար պետք չէ տրվել դավաճանի «մերձճգնաժամային» բառապաշարին։
Պետք է շարունակել պայքարը անվտանգ, միասնական Հայաստանի համար: Հ.Գ. Էս ամեն ինչում կապիտուլյանտին հետաքրքիր ա միայն սեփական անվտանւությունը և իշխանության մնալը»։